Ինտերպոլի անհետացած նախագահը չինացիների ձեռքում է հայտնվել
Ինտերպոլի անհետացած նախագահ Մեն Հունվեյը գտնվում է Չինաստանում քննության տակ, հայտնում է South China Morning Post-ը:
Հրապարակման մեջ նշվում է, որ «անցյալ շաբաթ Չինաստանում վայրէջք կատարելուն պես տղամարդուն տարել են կարգապահական իշխանությունները հարցաքննելու համար»: Աղբյուրը չի հստակեցրել, թե Ինտերպոլի նախագահը ինչ կոնկրետ գործով է անցնում: Չի հաղորդվում նաեւ, թե հիմա նրան որտեղ են պահում:
Ավելի վաղ Ինտերպոլը մեկնաբանելով Մեն Հունվեյի անհետացումը՝ հայտարարել էր, որ դա Ֆրանսիայի եւ Չինաստանի համապատասխան կառույցների պարզաբանման հարցն է: Կազմակերպությունից նաեւ հայտնել էին, որ իր ամենօրյա աշխատանքը վերահսկում է ոչ թե նախագահը, այլ գլխավոր քարտուղարը, եւ հրաժարվել էին այլ մեկնաբանություններից:
Տղամարդու անհետացման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 5-ին: Հաղորդվում էր, որ 64-ամյա Մեն Հունվեյը սեպտեմբերի 29-ին Ֆրանսիայից ուղեւորվել էր Չինաստան: Այդ օրից մինչեւ հիմա ոչ ոք նրանից ոչ մի տեղեկություն չի ստացել: Լիոնում երեխաների հետ բնակվող նրա կինը դիմել է իշխանություններին. այնտեղ է գտնվում Ինտերպոլի կենտրոնակայանը:
Մեն Հունվեյը կազմակերպության նախագահն է դարձել 2016 թվականի աշնանը: Նա այս պաշտոնը պետք է զբաղեցնի մինչեւ 2020 թվականը: Մինչ այդ նա աշխատել է Չինաստանի հասարակական անվտանգության փոխնախարարի պաշտոնում, ինչպես նաեւ ղեկավարել է Չինաստանի Ինտերպոլի Կենտրոնական ազգային բյուրոն:


















































Անհետացել է Ինտերպոլի ղեկավարը․ Ֆրանսիայի ոստիկանությունը գործ է հարուցել
Արցախում պեղումներ իրականացնող գիտաշխատողների նկատմամբ հետախուզում չի կարող իրականացվել. «Ինտերպոլ»
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...