Սաուդյան Արաբիան աշխարհում ահաբեկչության ամենահայտնի կողմնակիցն է. Իրանի ԱԳՆ
Ահաբեկչությունն արմատներով հասնում է դեպի գաղափարախոսություն, որը քարոզվում եւ հովանավորվում է Սաուդյան Արաբիայի ռեժիմի կողմից: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրի ելույթը:
«Սաուդյան Արաբիան աշխարհում ահաբեկչության ամենահայտնի կողմնակիցն է, եւ ահաբեկչությունը, որը նվաճել է ամբողջ աշխարհը, հատկապես՝ Մերձավոր Արեւելքում, այսօր արմատավորվել է Սաուդյան Արաբիայում, որի իշխանությունները խրախուսում են ծայրահեղական գաղափարախոսությունը»,- նշել է նա:
Նա հիշեցրել է, որ Սաուդյան Արաբիան գլխավորում է ռազմական կոալիցիան, որը հինգ տարի շարունակ պատերազմ է մղում Եմենի հետ՝ երկիրը հասցնելով աննախադեպ աղետի:
«Եմենի ոչնչացման եւ սարսափելի մարդկային աղետի համար մեղավոր ագրեսոր երկրի ԱԳ նախարարը գրավում է ՄԱԿ-ի ամբիոնը, որի կանոնադրությունը հիմնված է միջազգային խաղաղության եւ անվտանգության վրա: Նա սնում է ծայրահեղականությունը, թշնամությունը, բռնությունը՝ հիմնված այն գաղափարախոսության վրա, որով ինքն ու Սալմաննի տունը (Սաուդյան Արաբիայի թագավոր - խմբ.) դաստիարակվել են»,- ասել է Քասեմին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...