Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում թույլատրել են մարիխուանան
Այսուհետ Լոս Անջելեսի միջազգային օդանավակայանում թույլատրվում է 21 տարեկանը բոլորած անձանց իրենց մոտ մարիխուանա ունենալ: Այնուհանդերձ՝ ուղևորները չեն կարող այն իրենց հետ օդանավ անցկացնել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, իշխանությունները մանրամասնել են, որ եթե ուղևորներից որևէ մեկը փորձի մարիխուանան իր հետ ինքնաթիռ անցկացնել, ապա պատասխան կտա օրենքի առաջ:
Տրանսպորտի անվտանգության հարցերով հանձնաժողովը տեղեկացրել է, որ նահանգում գործող կանոնների համաձայն՝ մարիխուանայի թույլատրված քանակի սահմանը գերազանցելու դեպքում ուղևորը կտուգանվի:
Հայտնի է, որ ԱՄՆ մի շարք նահանգներում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը: Առաջին նահանգներից մեկը եղել է Կոլորադոն: Սակայն հատկանշական է, որ նահանգի գլխավոր քաղաքի՝ Դենվերի միջազգային օդանավակայանում արգելվում է մարիխուանան:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ճապոնիայի վարչապետն այցելել է Հնդկաստան
Ես քաղաքականությունից չեմ հեռանալու, քաղաքականության էջը չեմ փակում. Ալեն Սիմոնյան
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...