«Եթե ես չընտրվեի, պատերազմ կլիներ». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ելույթ ունենալուց հետո մասնակցել է մամուլի ասուլիսի, որի ժամանակ հայտարարել է, որ եթե ինքը 2016թ. չընտրվեր ԱՄՆ նախագահ, պատերազմ կսկսվեր, միլիոնավոր մարդիկ կզոհվեին:
Ինչպես նշում է Daily Mail-ը, ԱՄՆ ղեկավարը մանրամասնել է, որ հակառակ դեպքում Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեայի միջև արյունալի պատերազմ էր սկսվելու:
«Նրանք ասում էին. «Օ՜, Թրամփը սարսափելի բաներ է ասում: Նա մեր գլխին պատերազմ կբերի: Բայց ասեմ ձեզ՝ պատերազմը կլիներ, եթե ես չընտրվեի: Նախագահ Օբաման պատրաստ էր պատերազմ սկսել: Չգիտեք, թե նա որքան մոտ էր պատերազմի ձգանը քաշելուն: Արդյունքում դուք պատերազմի մեջ կլինեիք ու կկորցնեիք ոչ թե հազարավոր, այլ միլիոնավոր մարդկանց»,-նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը շարունակել է՝ մանրամասնելով, որ միջուկային պատերազմը կոչնչացներ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլն ու դրա բնակչությունը:
Թրամփն ընդգծել է, որ ինքն ավելի շատ հարգանքի է արժանի հյուսիսկորեական միջուկային սպառնալիքի վերացման ու երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ լավ հարաբերությունների հաստատման համար:
«Նա հավանում է ինձ, ես հավանում եմ նրան, մենք լեզու ենք գտնում: Նա ինձ գրել է երկու հիասքանչ նամակ, որոնք իսկական արվեստի գործ են: Կարծում եմ, որ մեզ կհաջողվի համաձայնագիր կնքել»,- եզրափակել է ԱՄՆ նախագահը:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում