Արջը կոտրել է Նիկոլի մեքենայի ապակին եւ փախել (Տեսանյութ)
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլիա նահանգի Աշվիլ քաղաքում արջը պատահմամբ արգելափակվել է մեքենայում, որից հետո փախել է՝ կոտրելով ապակին: Գիշատչի յուրահատուկ փախուստի տեսանյութը հրապարակել է ABC 13 հեռուստաալիքը:
Հաղորդվում է, որ մեքենայի տիրուհին՝ Նիկոլ Մինկին Լիսենդենը կայանել է մեքենան իր ծնողների տան մոտ և հեռացել: Որոշ ժամանակ անց նա նկատել է, որ մեքենայի դռներից մեկը բաց է և վերադարձել է՝ այն փակելու համար:
Պարզվել է՝ դուռը բացել է ճարպիկ սև արջը, որին կինը չի նկատել և պատահմամբ փակել է մեքենայում: Որոշ ժամանակ անց կինը մեքենայի ապակու վրա նկատել է արջի թաթի հետքը և փորձել է ազատ արձակել արդեն խուճապի մատնված կենդանուն:
Նիկոլն ու նրա ամուսինը նախ փորձել են բացել մեքենան հեռակառավարման վահանակի միջոցով, սակայն կենդանին հասցրել է շարքից հանել հեռակառավարման համակարգը:
Այդ ժամանակ Նիկոլի ամուսինը մոտեցել է, որպեսզի անձամբ է բացի դուռը, սակայն զայրացած արջի համբերությունը սպառվել է և նա պարզապես կոտրել ապակին ու «փախուստի դիմել»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...