Շվեյցարիան բարդացրել է ռուս դիվանագետների համար հավատարմագրման գործընթացը
Շվեյցարիան խստացրել է ռուս դիվանագետների համար հավատարմագրման գործընթացը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են միջազգային հարցերով դաշնային դեպարտամենտի մամուլի ծառայությունում:
Գերատեսչությունում հաստատել են, որ գարնանից սկսած ռուս դեսպանը կամ ժամանակավոր հավատարմատարը երեք անգամ կանչվել են՝ Սկրիպալների գործով և Շպից քաղաքում լաբորատորիայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ տալու համար:
«ԱԳՆ-ն կոչ է արել Ռուսաստանին անմիջապես դադարեցնել Շվեյցարիայի տարածքում և շվեյցարական օբյեկտների դեմ անօրինական գործունեությունը»,- հայտարարել է նախարարության մամուլի ծառայության ներկայացուցիչ Պյեր-Ալեն Էլտշինգերը:
Նրա խոսքերով՝ Շվեյցարիան ողջ տեղեկությունը կիսում է գործընկեր պետությունների հետ:
«Միևնույն ժամանակ մենք կշարունակենք Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանմանն ուղղված ջանքերը»,- ընդգծել է Էլտշինգերը:
Ավելի վաղ շվեյցարական Tages Anzeiger թերթը հայտնել է, որ այժմ Շվեյցարիայում աշխատում են տասնյակ ռուս գործակալներ: Թերթի տեղեկություններով՝ երկրի ԱԳՆ-ն բազմիցս կանչել է ռուս դեսպանին և պահանջել է դադարեցնել անօրինական գործունեությունը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...