Amnesty International-ը դատապարտում է ռուս ոստիկաններին
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ռուսաստանում սեպտեմբերի 9-ին տարբեր քաղաքներում ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած բիրտ գործողությունները:
«Ձերբակալելով տասնյակ դեռահասների, ռուսական ոստիկանությունն է՛լ ավելի ցածր աստիճանի է իջել», - հայտարարել է Լոնդոնում տեղակայված միջազգային կազմակերպությունը:
Սեպտեմբերի 9-ին՝ Ռուսաստանում տեղական ընտրությունների օրը, մեծ թվով քաղաքներում տասնյակ հազարավոր քաղաքացիներ բողոքի ակցիաներով պահանջել են չեղարկել կենսաթոշակային համակարգի փոփոխության վիճահարույց ծրագիրը:
Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և երեք տասնյակ այլ քաղաքներում ձերբակալվել է ավելի քան հազար մարդ:
Ձերբակալվածների թվում են նաև ակցիաները լուսաբանող 14 լրագրողներ, որոնցից 3-ը, լրագրողների և մեդիայի անկախ արհմիության փոխանցմամբ, ծեծի են ենթարկվել:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ ոստիկանները գործել են օրենքի սահմաններում, քանի որ ընդդիմության կազմակերպած ցույցերն ապօրինի էին: Նա պնդել է, որ որոշ դեպքերում «ոստիկանները խուլիգանների և սադրիչների կողմից հարձակման են ենթարկվել»:
Ցույցեր անցկացնելու կոչով հանդես է եկել ընդդիմադիր առաջնորդ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, ներկայումս 30-օրյա պատիժը բանտում կրող Ալեքսեյ Նավալնին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնա...