Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ Ուղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողին Հնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի  Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարը Կիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք) Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենային Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը Պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր Հոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատ Թուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNN
Բիզնես

Սպորտում լավագույնը դառնալու հնարավորություն

Սպորտի մասսայականացումը և ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակությունը, առողջ ապրելակերպը, ինչպես նաև ազգային ավանդույթները հիմք են հանդիսանում սպորտային նորանոր ձեռքբերումների ու նվաճումների համար: Որքան շատ դպրոցահասակ երեխաներ ներգրավվեն սպորտաշխարհում, այնքան ավելի մեծ կլինի նրանցից լավագույններին ընտրելու հնարավորությունը. սա է փաստում նաև «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի 70-ամյա փորձը:

Այդ փորձը նաև հուշում է, որ սպորտի մասսայականացման համար պետք է դպրոցներում պատշաճ մակարդակով իրականացնել և լուծել ֆիզիկական դաստիարակության խնդիրները, իսկ մարզական պարբերական մրցումները դարձնել դպրոցականի առօրյան: Հենց մրցումների նախապատրաստության և մասնակցության ժամանակ են բացահայտվում սպորտի ապագա չեմպիոնները, ի հայտ են գալիս իրենց չռեալիզացված հնարավորությունները, ձգտում ինքնակատարելագործման, զգում առողջ մրցակցության ոգին: Մեր հանրապետությունում պարբերական բնույթ կրող նմանատիպ միջոցառումներ են ՀՀ անկախության տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղերը, Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, ըստ գործող մարզաձևերի հանրապետական բաց առաջնություններ, ՀՀ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի օլիմպիադան: Այս և այլ միջոցառումների նախաձեռնողն ու ղեկավարը «Աշխատանքային ռեզերվներ» մարզական-հասարակական կազմակերպությունն է:

 

Մրցումներն հիմնականում անցկացվում են խաղային մարզաձևերից` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինթոն, ըմբշամարտ, բռնցքամարտ, հանդբոլ, նաև ատլետիկա: Սակայն այս մարզաձևերի համակողմանի զարգացման և բարձր արդյունքների համար միայն այդ մրցաշարերը դեռ բավարար չեն: «Աշխատանքային ռեզերվների» ղեկավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Մեհրաբյանը կարծում է, որ պետք է ավելի շատ անցկացվեն ամենամյա պարբերական մրցաշարերը: Օրինակ՝ բացի ՀՀ առաջնություններից անհրաժեշտ է անցկացնել ՀՀ գավաթի առաջնություններ, ընկերական, միջազգային և այլ հանդիպումներ: Բացի այդ՝ պակասում է մասնակցությունը միջազգային մրցաշարերում. «Քանի որ Հայաստանը հաջողակ է ուժային մարզաձևերում` ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, բնականաբար, ապահովված է նաև նրանց միջազգային մասնակցությունը տարբեր մրցաշարերում: Իսկ խաղային մարզաձևերի դեպքում մրցաշարերը Հայաստանի առաջնությամբ ավարտվում են, հաղթող թիմերը միջազգային ասպարեզում իրենց ուժը փորձելու հնարավորություն չունեն: Անգամ եթե գնում են, վերջին տեղն են գրավում, հիասթափվում ու էլ չեն մեկնում: Բայց չէ՞ որ հաղթանակները միանգամից չեն տրվում: Պետք է աշխատել, քայլ առ քայլ առաջ գնալ, հիասթափությունը տեղ չունի սպորտում. բոլոր տեղերն էլ պատվավոր են»:

 

Արա Մեհրաբյանը կողմնակից է բոլոր մարզաձևերի համակողմանի զարգացմանը: Նրա ղեկավարած կազմակերպության գերնպատակը մարզական խաղերի միջոցով սպորտը մանուկների և պատանիների առօրյան դարձնելն է, սպորտի աշխարհ հնարավորինս շատ երեխաների ներգրավելը և նրանցից ապագա չեմպիոններ պատրաստելը. «Նմանատիպ մրցույթների անցկացումը, հաղթանակներն ու պարգևները ոգևորում են երեխաներին, խթան հանդիսանում, որ ավելի լավ պարապեն, վերջապես մասնագիտանան և դառնան պրոֆեսիոնալ մարզիկներ, սպորտային Հայաստանի հուսալի ռեզերվը դառնան, իրենց երկիրը պատվով ներկայացնեն միջազգային տարբեր մրցաշարերում»: Եվ բնական է նաև այստեղից ծագող պահանջը. «Աշխատանքային ռեզերվների» մրցումներին մասնակացող երեխաները ֆիզիկական պատրաստվածությունից բացի պիտի իմանան ՀՀ օրհներգը: Հայրենասիրությունը և հայրենիքի պաշտանությունը միշտ եղել են այս կազմակերպության գլխավոր գաղափարային կետերը դեռ ստեղծման առաջին տարիներից (1943թ. Հայրենական Մեծ պատերազմի տարիներին) այն մարզական պատրաստականության հետ նաև ռազմահայրենասիրական դաստիարակության հարցեր է լուծել: «Աշխատանքային ռեզերվները» մրցաշարերում երեխաներին ներգրավելու համար համագործակցում է մարզերի ու Երևանի տարբեր մարզախմբերի, մարզիչների, մանկապատանեկան մարզադպրոցների ու հանրակրթական դպրոցների հետ:

«Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կազմում են գործում Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի և ըմբշամարտի մարզադպրոցները, Գյումրու մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Վանաձորի մարզական բաժանմունքները: Հայաստանի սպորտի բազմաթիվ անվանի գործիչներ են իրենց մկրտությունը ստացել «Աշխատանքային ռեզերվներում», նրա հովանու ներքո են մարզվել Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի շատ չեմպիոններ. օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյան, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյան, նոր սերնդի մարզիկներից օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ Դավիթ Թորոսյան, Մեխակ Ղազարյան, Արթուր Հակոբյան, Օլեգ Կլևցով, Մխիթար Մանուկյան, Ռաֆայել Մանուկյան, Դավիթ Սաֆարյան, Գառնիկ Պապիկյան և ուրիշներ: 2013 թվականին չեմպիոնների շարքերը համալրեցին պատանիներ Էդգար Խաչատրյանը, Ժորժիկ Մարությանը, Արամ Աբրահամյանը, Սարգիս Հովսեփյանը: Այս հաղթանակները պահպանելու և զարգացնելու համար սպորտի մասսայականացումը պետք է լինի պետական մշտական հոգածության առարկա: «Այնինչ այսօր հանրապետությունում չկան որակյալ մարզաբազաներ: Այսօր սպորտին լիարժեք ծառայում է միայն «Դինամո» մարզահամալիրը: Հիմնականում օգտագործում ենք հանրակրթական դպրոցների մարզաբազաները, որոնք էլ իրենց հերթին անմխիթար վիճակում են:

Սպորտային առօրյան առավել անմխիթար է մարզերում, որտեղ երեխաները մարզվելու և մարզական միջոցառումներ անցկացնելու գրեթե պայմաններ չունեն: Չկան մարզադաշտեր, խաղահրապարակներ, անհրաժեշտ մարզագույք: Անգամ գնդակն է նրանց համար դեռ խնդիր: Այնինչ այսօր հայտնի են 21-րդ դարի նստակյաց կյանքի վնասները, որոնք սպառնում են նաև համակարգչի առաջ ժամերով նստող երեխաներին: Իսկ սպորտային ներգրավվածությունը առողջ հայացք է աշխարհին, լայն շփման դաշտ ու աշխարհաճանաչողություն»,- նշում է Ա. Մեհրաբյանը: Ապագա սերնդի առողջության, բարեկեցության ու կյանքի որակի բարելավման համար պետական և հասարակական կառույցների ուշադրությունը պետք է անընդհատ սևեռել մասսայական սպորտի, մասսայական ֆիզիկական դաստիարակության խնդիրներին: Այս առումով «Աշխատանքային ռեզերվների» ղեկավարը կարևորում է ԱԺ գավաթի մրցաշարը, որին ամեն տարի մասնակցում են 1-ինից 6-րդ դասարանի աշակերտներ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: «Այս մրցաշարը ակամա պատգամավորների ու ղեկավարների ուշադրությունը կսևեռի ֆիզիկական դաստիարակության և սպորտի զարգացման, նաև մարզերում սպորտային կյանքը աշխուժացնելու խնդիրների վրա: ԱԺ գավաթին ներկա են լինում և պարգևներ են հանձնում ԱԺ նախագահը, կրթության և գիտության նախարարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Սա ևս մեծ խթան է երեխաների համար, որ ավելի մեծ ոգևորությամբ պատրաստվեն մրցաշարերին»: Անհրաժեշտ է դպրոցականների կենցաղում արմատավորել ամենօրյա ֆիզիկական վարժություններով զբաղվելու պահանջարկը:

Այսօր աշխարհում արդիական են դարձել ուսումնական հաստատություններում մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ուսուցման-ուսումնառության ժամանակակից մեթոդների կիրառումը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե առարկայական գիտելիքներին, այլ որ առարկան ընկալվի որպես ծառայություն: Այդ առումով կարևոր է, որ ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը դառնա նաև ուսուցում բնության մեջ. սարերում արշավներ, գետերում և լճերում լոգանքներ, ձմեռը՝ դահուկավազք և այլն: «Պետք է ընդօրինակել աշխարհի լավագույն փորձը»,- ասում է Ա. Մեհրաբյանը:
70 տարի շարունակ «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում դպրոցահասակ երեխաների շրջանում սպորտը մասսայականացնելու, ավելի շատ երեխաներ ներգրավելու համար: Այդ գործում արած ներդրումները փոխհատուցվել են աշխարհի և Եվրոպայի գլխավոր մրցանակներով. դրանք լրացնում են ՀՀ սպորտի պատմության հաղթական էջերը: Հերթափոխում նոր սերունդն է:

Yerevak.am