Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ Ուղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողին Հնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի  Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարը Կիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք) Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենային Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը Պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր Հոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատ Թուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNN
Բիզնես

Կվերականգնվի արդյոք արդարությո՞ւնը. «Բ.Մ.Լ. Արզնի» ընկերությունը դիմել է վճռաբեկ դատարան

Նոր Հայաստանի զարգացման համար խթան պետք է հանդիսանա ազնիվ, օրինական դաշտում գործող բիզնեսը: Սա նոր կառավարության որդեգրած դիրքորոշումն է: Հին կարգերից հրաժարվելը, սակայն, հեշտ չի լինելու: Դա հասկանում էինք բոլորս դեռ հեղափոխության օրերին: Այսօր արդեն ունենք հստակ փաստեր, որ օրինական դաշտում գործող բիզնեսը ենթարկվել է ճնշումների, այդ թվում դատաիրավական համակարգի կողմից: Օրինակներից է վերաբերում է Արզնի ընկերությանն ու հանքային ջրերի գործարանին:

«Բ.Մ.Լ Արզնի» ընկերության եւ «ԱՅԴԻ» /նախկինում «Անելիք» / բանկի միջեւ ընթացող դատավարական գործընթացը շարունակվում է: «Բ.Մ.Լ Արզնի» ընկերության սնանկության գծով կառավարիչ Հակոբ Ասոյանը վիճարկում է վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը եւ դիմում վճռաբեկ դատարան՝ հույս ունենալով, որ նոր իշխանությունների օրոք, կհաստատվեն նոր կարգեր, որոնք միտված կլինեն պաշտպանելու օրենքն ու օրինականությունը:

«Դատական գործընթացը սկսվել է այն բանից հետո, երբ Անելիք բանկի ներկայացուցիչները կոպտորեն խախտեցին «Արզնի» ընկերության հետ կնքված համաձայնագրի կետերից մեկը եւ ժամանակից շուտ վաճառեցին գրավադրված գույքը՝ հաշվի չառնելով այն փաստը, որ համաձայնագրում հստակ ամրագրված էր «Արզնի» ՍՊ ընկերությունը 2 երկու տարի ժամկետով գնման բացառիկ նախապատվության իրավունքը»,- պատմում է «Արզնի» ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանի ներկայացուցիչ Գնել Մուղնեցյանը:

Գործը քննվեց ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Օրենքն առաջին ատյանում կանգնեց բիզնեսի կողքին: Հայցվորը «Արզնի» ընկերության սնանկության գործով կառավարիչ Հակոբ Ասոյանն էր եւ հայցը բավարարվեց: Առաջին ատյանի դատարանը որոշեց, որ «Անելիք» այսօր արդեն «ԱՅԴԻ» բանկից, հօգուտ Արզնի ընկերության պետք է բռնագանձվի գրավադրված գույքի հնգապատիկի չափով տուգանք:

Բանկի կողմից բողոք ներկայացվեց վերաքննիչ դատարան, որի առաջին ատյանի վճիռը բեկանելու որոշումը առնվազն անհասկանալի էր եւ բազմաթիվ կետերով վիճարկելի:
«Առաջնային խնդիրը, որ ակնհայտ է ու կարող եմ ասել անգամ հակասում է ՀՀ սահմանադրությանը այն է, որ վերաքննիչը դուրս է եկել վերաքննիչ բողոքի սահմաններից: Թե նախկին, թե ներկայում գործող քաղաքացիական դատավարությունների օրնեսգրքով կա հետեւյալ կարգավորումը. վերաքննիչ դատարանը բողոքը քննում է վերաքննիչ բողոքի հիմքերի եւ հիմնավորումների շրջանակում: Այսինքն, եթե որեւէ անձ դժգոհ է առաջին ատյանի դատական ակտից, ներկայացնում է բողոք որոշակի հիմքով: Եթե անգամ վերաքննիչ դատարանը տեսնում է այլ հիմքեր, իրավունք չունի անդրադառնալու դրանց: Այս գործի շրջանակում վերաքննիչ դատարանը դատական ակտը բեկանել է եւ անդրադարձել այնպիսի հիմքերի եւ հիմնավորումների, որոնք բողոքում նշված չեն»,- ընդգծում է Գնել Մուղնեցյանը:

Իրավական հիմքերից զուրկ է նաեւ վերաքննիչ դատարանի այն որոշումը, ըստ որի հիմնական հայցվորը պետք է լինի ընկերությունը, ոչ թե սնանկության գործով կառավարիչը: Իրավաբանության հետ փոքրիշատե առնչվող մարդիկ անգամ լավ գիտեն, որ մեր դատաիրավական համակարգում ընդունված կարգ է, որ սնանկության կառավարիչը հայտ ներկայացնի իր անունից, որպես հայցով շահառու: Սնանկության կառավարիչը ինքնուրույն սուբյեկտ է եւ եթե անգամ ընկերությունը, այս դեպքում «Արզնի»-ին ինչ-ինչ պատճառներով չուզենար այս հայցը ներկայացնել, կառավարիչը չպետք է զրկվեր այդ հնարավորությունից: Վճռաբեկ դատարանն, ի դեպ, նույնպես հստակ դիրքորոշում ունի այս հարցի կապակցությամբ: Կան վճռաբեկ դատարանի բազմաթիվ որոշումներ, որոնցում, որպես հայցվոր հանդես է եկել սնանկության գործով կառավարիչը եւ գումարը բռնագանձվել է հօգուտ ընկերության:

«Բացի այդ, այլ թերացումներ էլ կան վերաքննիչ դատարանի քննության ընթացքի մեջ: Օրինակ, մենք կարծում ենք, որ գործը վարույթ պետք է ընդունվեր հին քաղաքացիական օրենսգրքի կարգավորումներով, մինչդեռ վարույթ են ընդունել նոր կագավորումների հիման վրա: Դատական կոլեգիալ կազմը, առանձին որոշում պետք է կայացներ որ պետք է լինի դատավարություն, մենք այս գործում չենք ունեցել նման որոշում, սակայն դատական նիստը անց է կացվել: Խնդիրներ կային նաեւ բողոքի քննության լիազորագրերի հետ կապված... »,- թվարկում է Գնել Մուղնեցյանը:
Այս եւ մի շարք այլ փաստերի ուսումնասիրությունն ու համադրումը թույլ են տալիս ենթադրել, որ վերաքննիչ դատարանը կողմնակալ որոշում է կայացրել՝ հօգուտ «ԱՅԴԻ» բանկի:

Մեր հասարակության մեջ ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ բանկերը ունեն դատաիրավական համակարգի վրա ազդեցության շատ լծակներ ու հսկայական ռեսուրսներ: Այս դեպքում բավականին բարձր է տուգանքի չափը եւ բնական է, որ բանկը ոչ մի բանի առաջ կանգ չի առնի գործը շահելու համար: Արդյունքում տուժում է օրինական բիզնեսն ու պարտաճանաչ հարկեր վճարող բիզնեսմենը:
Գործը այսօր արդեն վճռաբեկ դատարանում է, սպասենք վճռին եւ տեսնենք արդյոք Նոր Հայաստանում գործում են նոր կանոններ ու բիզնեսի համար նախանշվում նոր ուղիներ: