Սաուդյան Արաբիայի կառավարամետ էջը Կանադային սպառնացել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կրկնությամբ
Սաուդյան Արաբիայի եւ Կանադայի միջեւ դիվանագիտական սկանդալի ֆոնի վրա, Twitter-ում Սաուդյան Արաբիայի կառավարամետ էջը Կանադային սպառնացել է ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կրկնությամբ, գրում է The Star-ը:
@infographic_ksa էջում տեղադրվել էր Տորոնտոյի հորիզոնին մոտեցող ինքնաթիռի նկար: Լուսանկարին կից անգլերենով գրվել էր. «Նա, ով միջամտում է նրան, ինչը իրեն չի վերաբերում, ստանում է այն, ինչ իրեն դուր չի գալիս» եւ «մի խոթեք ձեր քիթն այնտեղ, ուր պետք չէ»: Չնայած լուսանկարը հեռացվել էր, թվիթի սքրինշոտն արագ տարածվել էր սոցիալական ցանցով:

Լուսանկարը շատերին հիշեցրել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության մասին, երբ ինքնթիռները մխրճվել էին Նյու Յորքի Համաշխարհային առեւտրի կենտրոնի աշտարակների մեջ: Ընդհանուր առմամբ մահացել էր 2977 մարդ: 19 առեւանգիչ ահաբեկիչներից 15-ը Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ էին, եւ Սաուդյան իշխանավորները վաղուց մեղադրվում են հարձակման մասնակցության մեջ:
Ավելի ուշ նույն էջում «անտեղի թվիթի» համար ներողությունով գրառում հայտնվեց:
Նշենք, որ Կանադայի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ հարաբերությունները լարվեցին, երբ Օտտավայի կառավարությունը պահանջեց Սաուդյան Արաբիայում ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներին ազատ արձակել: Ռիադը նշեց, որ սա միջամտություն է պետության ներքին գործերին, հետ կանչեց Օտտավայից իր դեսպանին եւ երկրից արտաքսեց Կանադայի դեսպանին: Բացի այդ, Սաուդյան Արաբիան կասեցրել է Կանադայի հետ առեւտրային եւ ներդրումային բոլոր նախագծերը, ինչպես նաեւ Օտտավայից եւ հակառակ ուղղությամբ թռիչքները:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը