Ղազախստանում արգելել են 88 արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը
Ղազախստանում արգելել են 88 արտասահմանյան հեռուստաալիքների հեռարձակումը, քանի որ նրանք չեն կատարել նոր օրենքի պահանջը եւ ներկայացուցչություն չեն բացել երկրում, հայտնում է «Դոժդ»–ը՝ վկայակոչելով Ղազախստանի տեղեկատվության եւ հաղորդակցության նախարարությանը։ Ի դեպ, արգելքի տակ է հայտնվել նաեւ «Դոժդ»–ը։
Հունվարին Ղազախստանում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն երկրում հեռարձակվող բոլոր արտասահմանյան հեռուստաալիքները եւ ռադիոկայանները պարտավոր են գրանցել իրենց որպես իրավանական անձ կամ իրենց մասնաճյուղը։ Հեռարձակողներին այս պահանջի կատարման համար կես տարի ժամանակ է տրվել։
307 արտասահմանյան հեռարձակողներից Ղազախստանում ներկայացուցչություն են բացել 219-ը, իսկ 88 ալիքները դա չեն արել, ուստի նրանցից հետ են վերցրել գրանցման վկայականները, եւ նրանք զրկվել են հեռարձակման իրավունքից:
Բացի «Դոժդ»–ից, այդ ալիքների թվում են հայտնվել «Սպաս»–ը, Russia Today TV–ն, RT Documentary–ն, Fashion TV–ն, НТВ-ՊԼՅՈՒՍ 3D–ն, «Կինոլյուքս»–ը, THT-Comedy–ն, Դաղեստանի արբանյակային հեռուստատեսությունը, «Գրոզնի» հեռուստաալիքը, Chasse et Peche–ն, Sky News–ը, Fox News–ը, Fox Business Network–ը, France 24–ը, Bloomberg Television–ը, CNBC–ը եւ այլն։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը