Ֆրանսիայի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ Է արգելափակվել ամպրոպի պատճառով
Անցած գիշեր Ֆրանսիայի Լիզիեի, Կանի, Էվրյոյի կայարաններում շուրջ 1,5 հազար մարդ Է հայտնվել արգելափակման մեջ ամպրոպների պատճառով, որոնք խախտել են գնացքների երթեւեկությունը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM հեռուստաալիքը:
Ամպրոպները եւ քամու սաստիկ պոռթկումները, որոնց արագությունը մի շարք տարածաշրջաններում հասել Է ժամում 100 կիլոմետրի, հանգեցրել են այն բանին, որ երկաթուղիների որոշ հատվածներ ծածկվել են տապալված ծառերով: Բացի դրանից, որոշ դեպարտամենտներում, մասնավորապես Կալվադոսում, ամպրոպներն ուղեկցվել են տեղատարափ անձրեւներով:
Ֆրանսիայի երկաթուղիների ազգային ընկերության (SNCF) աշխատակիցներն ստիպված են եղել աշխատել ամբողջ գիշեր՝ վատ եղանակի հետեւանքները վերացնելու համար: Ինչպես հայտնել են ընկերությունում, բոլոր ուղեւորներին ջուր եւ չոր մթերաբաժին Է տրամադրվել: Սակայն ճանապարհորդներից ոմանք որոշել են չսպասել գնացքների երթեւեկության վերականգնմանը, այլ գիշերել մերձակա հյուրանոցներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում