Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել Է 130-ը
Առնվազն 131 մարդ Է զոհվել Ինդոնեզիայի Լոմբոկ կղզու շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 8-ին հայտնել Է Associated Press գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Ավելի վաղ հաղորդվել Էր 105 զոհվածների մասին:
Գործակալության հաղորդագրության մեջ նշվում Է, որ, ինդոնեզական իշխանությունների տվյալներով, ավելի քան 150 հազար բնակիչներ տարերքի հարվածի պատճառով հարկադրված են եղել լքել իրենց տները: Ավելի վաղ Ինդոնեզիայի տարերային աղետների հետեւանքների վերացման գործակալությունում հայտնել են, որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան Է մնացել 70 հազար մարդ, ավերվել են տասնյակ հազարավոր տներ: Բացի այդ, 236 բնակիչներ լուրջ վնասվածքներ են ստացել:
Ելույթ ունենալով բրիֆինգում՝ այդ գերատեսչության ներկայացուցիչը նշել Է, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, եւ տարերքի հետեւանքով զոհվածների ու տուժածների թվաքանակը կարող Է աճել:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկատվությամբ՝ օգոստոսի 5-ին Լոմբոկ կղզում տեղի Է ունեցել 6,6 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվում Էր Մատարամ քաղաքից (319 հազար բնակիչ) 49 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում: Օջախը 10 կմ խորության վրա Էր: Իշխանությունները նախազգուշացրել Էին ցունամիի սպառնալիքի մասին, որը օգոստոսի 6-ին հանվել Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը