ԱՄՆ-ը հրապարակել է չինական ապրանքների «սև ցուցակը»
ԱՄՆ-ը ներկայացրել է չինական այն ապրանքների ցանկը, որոնց ներկրման համար սահմանված մաքսատուրքերն այսուհետ կլինեն 25%-ի չափով: Ինչպես հաղորդում է REGNUM տեղեկատվական գործակալությունը՝ ապրանքների ցանկը հրապարակվել է ԱՄՆ առևտրային ներկայացուցչության պաշտոնական
Ցանկում ներառվել է հունիսի 15-ին առաջարկված 284 ապրանքից 279-ը: Հաղորդվում է, որ օգոստոսի 23-ից այդ ապրանքների ներկրման համար կսահմանվեն մաքսատուրքեր 25%-ի չափով, իսկ մաքսատուրքերի ընդհանուր գումարը կկազմի 16 միլիարդ դոլար:
Ներկայացված ապրանքների ցանկում են հայտնվել մեծ քանակությամբ սինթետիկ ու պոլիմերային ապրանքներ, մետաղներ, էլեկտրական ու գործարանային սարքավորումներ և այլն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է մաքսատուրքեր սահմանել ներկրվող բոլոր չինական ապրանքների համար, իսկ որոշ ժամանակ անց Սպիտակ տունը հաստատել է չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը 25%-ի հասցնելու ծրագիրը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը