Օրենքով գող Սուրիկ Անդիջանսկին դարձել է Շաքրո Մոլոդոյի պարտապանը
Օրենքով գող Սուրեն Տավադովը, որը քրեական շրջապատում հայտնի է որպես Սուրիկ Անդիջանսկի, դարձել է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ Զախարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) պարտապանը, հաղորդում է «Պրայմ Կրայմը»:
Տավադովը 2000-ականներին Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մասնակցությամբ դարձավ օրենքով գող: 2015-ին Տավադովն առաջին անգամ հերոինով ձերբակալվեց Մոսկվայում, որից հետո դարձավ առաջին օրենքով գողը, որը տնային կալանքում հայտնեց:
2015-ի հոկտեմբերին տնային կալանքի ռեժիմը խախտելու համար Տավադովը պրեսնենսկի մեկուսարան տեղափոխվեց: Այստեղ օրենքով գողեր Սալմանուլ Պարուսեյ Աբդուրզակովը (Տիմուր Սարատովսկի) եւ Շամիլ Մագոմեդովը (Սմոլյան) կալանավորներին կոչ արեցին Տավադովին օրենքով գող չհամարել: Շուտով վերջինս 10 մլն ռուբլի գրավի դիմաց ազատ արձակվեց:
Պարզվեց, նրանք գործել են Շաքրո Մոլոդոյի հրահանգով, որը Տավադովի հետ վիճել էր: Վեճի պատճառը դարձել էր հարուստ գործարարը, որը 1990-ականներից օգտվում էր Սուրիկ Անդիջանսկու հովանուց, բայց հետո ծանոթացել էր Շաքրո Մոլոդոյի հետ:
«Երբ գործարարը ծանոթացավ Շաքրոյի հետ, երկար տարիներ Սուրիկին տված գումարների պատճառով, Սուրիկը դարձավ Շաքրոյի պարտապանը: Այսպիսով Շաքրոն ավտոմատ կերպով իրավիճակն իր օգտին շրջեց», — հաղորդում է «Պրայմ Կրայմը»:
Շաքրո Մոլոդոյի կալանքի եւ հետագա բանտային պատժից հետո, Սուրիկ Անդիջանսկին չհասցրեց լուծել նրա հետ տարաձայնությունները: Այժմ Անդիջանսկին կամ պետք է Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդի հետ իր հարաբերությունները գողական համայնքի դատարան հասցնի կամ ազդեցիկ անձանց աջակցությունը գտնի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը