Դանիայում առաջին անգամ նիկաբ կրելու համար կնոջը տուգանել են
Դանիայում առաջին անգամ մուսուլմանական հիջաբ՝ նիկաբ, որն ամբողջությամբ ծածկում է դեմքը, կրելու համար կնոջը տուգանել են: Կինը խախտել է օրենքը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 1-ից, հաղորդում է DR հեռուստաալիքը:
Կնոջը ձերբակալել են այն բանից հետո, երբ նա Կոպենհագենից քիչ հեռու գտնվող Հերսոլմա քաղաքի առեւտրի կենտրոնում՝ էսկալատորի վրա, այլ կնոջ հետ վիճել է: Արդյունքում երկուսին էլ մեղադրել են հասարակական կարգը խախտելու մեջ:
Այնուամենայնիվ վեճի մասնակիցներից մեկը, որը նիկաբ էր կրում, խախտել է նոր դանիական օրենքը, ինչի պատճառով նրան 155 դոլարի չափով տուգանք է ներկայացվել: Նշվում է, որ եթե նա հրաժարվի տուգանքը վճարել, ապա գործը դատարան կփոխանցվի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը