Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ Ուղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողին Հնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի  Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարը Կիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք) Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենային Սիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանը Պայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստեր Հոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատ Թուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններ

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն էՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահին՝ Անկախության օրվա առթիվՈւղևորներից մի քանիսը ներխուժել են օդաչուների խցիկ և վնասազերծել հարձակվողինՀնդկական ընկերությունը ԱՄՆ-ում $15 մլրդ արժողությամբ պողպատի գործարան կկառուցի Կրիշտիանու Ռոնալդուն լքել է ազգային ընտրանու ճամբարըԿիրանց է այցելել Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի պատվիրակությունը (ֆոտոշարք)Գերմանիայում Boeing 737-ը թռիչքից առաջ բախվել է հրշեջ մեքենայինՍիսիան համայնքի «Հիդրոշինարարների» զբոսայգին ամբողջությամբ վերադարձվեց համայնքի տիրապետմանըՊայմանագրեր և փոխըմբռնման հուշագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջևՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 գրոսմայստերՀոկտեմբերը կլինի ոչ տաք և տեղումնառատԹուրքիայի ֆոնդային շուկայում ճգնաժամի պատճառով կառավարությունում հնարավոր են կադրային փոփոխություններԵրևանում անցկացվեց շրջանավարտների ամենամյա մարզական միջոցառումը (ֆոտոշարք)Ավտոմեքենաներից կատարված գողության 5 դեպք են բացահայտել (տեսանյութ)Հոկտեմբեր ամսվա կենսաթոշակի վճարման գործընթացը մեկնարկել է Թիրախում հայտնվել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք ու երեխաներԼրագրողների անվտանգություն, ոստիկանության ու ԶԼՄ-ների միջև մասնագիտական հարաբերությունների ամրապնդումԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 25.7 մլն դրամի վնասըԿամ պայթեցնում ենք նրանց, կամ համաձայնության գալիս. ԹրամփՔննարկման առանցքում՝ Երևանում խցանումների նվազեցման և երթևեկության բեռնաթափման հնարավոր լուծումներըԿիևը և 6 մարզեր մնացել են առանց հոսանքիFlydubai-ը դադարեցրել է թռիչքները դեպի ԻսրայելԳերբանականության զարգացման հնարավորությունները, մարտահրավերները և այդ ոլորտում Հայաստանի ներուժըՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը (ֆոտոշարք)Սուրեն Պապիկյանը զորամասում արձանագրված թերությունների վերացման հանձնարարականներ է տվել (տեսանյութ)Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է ԿիպրոսՏրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհովՀայտարարությունԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNN
Բիզնես

2018-ի տնտեսական առեղծվածը

Եթե ենթադրեցիք, որ այս հոդվածը նոր իշխանությունների տնտեսական հաջողությունների մասին է, ապա կարող եք չշարունակել: Նույն կերպ, եթե ենթադրեցիք, որ հոդվածը նոր իշխանությունների տնտեսական անհաջողությունների մասին է, կարող եք դադարեցնել ընթերցելը: Այս անգամ խոսքը մեր տնտեսության ոլորտում արձանագրված մի տարօրինակ ու առայժմ անբացատրելի երևույթի մասին է, որ արձանագրվել է հենց տարեսկզբից: Արձանագրվել է և շարունակում է արձանագրվել:

Յուրաքանչյուր եռամսյակ ՀՀ Հարկային ծառայությունը հրապարակում է հազար խոշոր հարկ վճարողների ցանկը: Այս ցանկն իր կառուցվածքով հիմնականում նույնն է: Առաջին տասնյակի ընկերությունները երբեմն-երբեմն փոխվում են տեղերով: Արտակարգ ոչինչ տեղի չէր ունենում:

Տեսեք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2014թ. հազար խոշոր հարկատուների ցանկում վեցերորդն էր: 2015թ.` նույնպես: 2016թ. արդեն երրորդն էր: 2017-ին` կրկին երրորդը: Սակայն այս կայուն դիրքին զուգահեռ՝ էապես փոխվում էր ընկերության մուծած հարկերի ծավալը: 2014-ին մուծվել է 12 մլրդ 430 մլն դրամը գերազանցող գումար: 2015-ին` 16 մլրդ 494 մլն: 2016-ին` 17 մլրդ 264 մլն: Իսկ անցած տարի ընկերությունը ռեկորդային գումար է մուծել պետբյուջե` 22 մլրդ 36 մլն-ը գերազանցող գումար:

Փաստորեն, ընդամենը երեք տարում ՀԷՑ-ը համարյա կրկնապատկել էր հարկային մուծումների ծավալը: 2016թ. փետրվարի 1-ից բնակչությանը և տնտեսվարողներին մատակարարվող հոսանքի սակագինը 2-3 դրամով նվազեց: Փոխարենը՝ աճեցին ընկերության մուծած հարկերի ծավալները: Այդ պահի չինովնիկների համար դա հավանաբար անհասկանալի էր, բայց հաճելի: Ընդ որում, պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այդ տարիներին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն էականորեն չեն փոխվել: Էական փոփոխություն չի եղել ներմուծվող ու արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալում:

Այս տարվա առաջին կիսամյակում պաշտոնապես հայտարարվել է, որ մոտ 10 տոկոսով ավելի շատ հոսանք է արտադրվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Սակայն նախորդ տարվա առաջին եռամսյակի 4 մլրդ 112 մլն հարկերի դիմաց ՀԷՑ-ն այս տարվա նույն ժամանակահատվածում մուծել է ընդամենը 2 մլրդ 598 մլն դրամ:

Առաջին եռամսյակի տվյալներն անսպասելի էին: Խոշոր հարկատուների ցանկում ՀԷՑ-ը 3-րդ-ից նվազեց 6-րդ տեղ: Շատերը սա համարեցին տեխնիկական խնդիր, որն ավելի երկար ժամկետում ինքնին կհարթվի: 2018թ. առաջին կեսի տվյալների հրապարակումը, սակայն, նույն պատկերն արձանագրեց: 2017թ. առաջին կիսամյակի 11 մլրդ 880 մլն-ը գերազանցող հարկերի դիմաց՝ այս տարի մուտք է արվել 6 մլրդ 518 մլն դրամ: Արդյունքում՝ խոշոր հարկատուների ցանկում ՀԷՑ-ն արդեն 9-րդն է: Փաստ, որն արդեն այս պահի չինովնիկների համար հավանաբար նույնքան անհասկանալի է (որքան նախորդների պարագային), բայց արդեն ոչ հաճելի:

Առայժմ որևէ մասնագիտական վերլուծություն չի հրապարակվել, թե ինչու մեր հոսանք մատակարարող ընկեությունն այդքան կտրուկ նվազեցրել է հարկային վճարները տարվա սկզբից: Ընկերության ղեկավարությունը բացատրություններ չի հրապարակել: Իսկ իրենց եզրակացությունները, փորձագետներն ասում են, որ կհրապարակեն, երբ ձեռքի տակ ունենան 2018թ. գործունեության բոլոր տվյալները: Այսինքն՝ առնվազն 8-10 ամիս հետո:

Արա Գալոյան

168.am