Թուրքիան չի հրաժարվի իրանական գազից ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից Իրանի նկատմամբ սահմանվելիք նոր պատժամիջոցների պատճառով Թուրքիան չի պատրաստվում հրաժարվել իրանական գազից, գրում է թուրքական «Սաբահ» պարբերականը։
Էրդողանը շեշտել է, որ Իրանը Թուրքիայի հարևանն է և որ Թուրքիան մեծ քանակությամբ իրանական գազ է սպառում ներկայում։
«Իսկ ո՞վ է մեզ տալու այդ «կապույտ վառելիքից», եթե մենք կասեցնենք իրանական գազի մատակարարումը», - ասել է Թուրքիայի նախագահը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ եթե ԱՄՆ-ն սկսի պատժամիջոցներ կիրառել Իրանից նավթ գնող երկրների նկատմամբ, Թուրքիան, որպես Իրանի հարևան, այդ ամենից զերծ չի մնա, և այդ երկրի համար որևէ բացառություն չի արվի։
Հայտնի է, որ ԱՄՆ-ն 180 օր ժամանակ է տվել Թուրքիային, որպեսզի թուրքական ընկերությունները կամաց-կամաց կարողանան կտրել իրենց կապն Իրանի հետ։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը