Կրկեսային ներկայացման ժամանակ վագրը հարձակվել է առյուծի վրա (լուսանկարներ, տեսանյութ)
Մոսկվայի կրկեսներից մեկում ներկայացման ժամանակ վագրը հարձակվել է առյուծի վրա: Միջադեպին անդրադարձել է The Daily Mail-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Զապաշնի եղբայրների շոուի ժամանակ, որոնք հայտնի են կենդանիներին վարժեցնելու հմտությունների շնորհիվ:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է առյուծներից մեկն անցնում անիվի վրայով, իսկ այդ պահին շոուին մասնակցող վագրը ցատկում է մեկ այլ առյուծի վրա, գցում գետնին ու կծում նրա վիզը: Այնուհետև վարժեցնողներից մեկը սկսում է աթոռներ նետել կռվող կատվազգիների վրա, և առյուծին հաջողվում է ազատվել վագրից: Սակայն վագրը շարունակել է հետապնդել առյուծին ու կրկին հարձակվել նրա վրա, այնինչ երբ մյուս վագրերն ու առյուծները փախել են բեմից:
Զապաշնի եղբայրները շարունակել են իրեր նետել կռվող գիշատիչների ուղղությամբ, սակայն դա չի օգնել, և Ասկոլդ Զապաշնին ռետինե գնդակով օդ է կրակել, ինչից հետո կենդանիները հեռացել են իրարից:
Ինչպես ավելի ուշ նշել է Էդգարդ Զապաշնին, «միջադեպն ավելի անհանգստացնող չէր, քան երկու տղամարդու միջև կռիվը»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը