Ցուկերբերգը դուրս է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց եռյակից
Աշխարհի խոշորագույն սոցկայքի՝ Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը դուրս է մնացել Bloomberg հանդեսի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակի առաջատար եռյակից:
Հայտնի է, որ Ցուկերբերգը 3-րդ հորիզոնականից 6-րդում է հայտնվել, քանի որ նախօրեին Facebook-ի արժեթղթերի գնի կտրուկ անկման պատճառով մոտ 17 մլրդ դոլար է կորցրել:
Ավելի վաղ Bloomberg-ը Ցուկերբերգի կարողությունը գնահատել էր 86.5 մլրդ դոլար, մինչդեռ հիմա նա ունի 70.6 մլրդ դոլար:
Ամենահարուստ մարդկանց ցանկում Ցուկերբերգից առաջ են անցել ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետը, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի ֆրանսիացի նախագահ Բեռնար Առնոն, իսպանական Inditex ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան:
Հիշեցնենք, որ Facebook-ի արժեթղթերի գինն ընկել է ընկերության եռամսյակային ֆինանսական հաշվետվության հրապարակումից, ինչպես նաև ոլորտի փորձագետների կողմից ընթացիկ տարվա կտրվածքով Facebook-ի համար բացասական կանխատեսում տալուց հետո:
Դրա հետևանքով ընկերության արժեթղթերի գինն ընկել է 24%-ով, ինչը Facebook-ի պատմության մեջ արժեթղթերի գնի անկման խոշորագույն դեպքն է:
Ֆինանսական հաշվետվությունում նշվում է, որ ընկերությունն անցած եռամսյակում ունեցել է 13 մլրդ դոլարի շրջանառություն, ինչը եղել է շատ ավելի քիչ փորձագետների կանխատեսածից:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Ռուսաստանը 20 մլն դոլարի պարգև է նշանակել Ուկրաինայի ԶՈՒ անօդաչու համակարգերի հրամանատար «Մադյարին» ...
Արջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է
Սուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի...
Կոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ
Դավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանը
Հրշեջ-փրկարարները մարել են Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
Կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունից
Լուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվել
Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար