Փոխհրաձգություն Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում փոխհրաձգություն է տեղի ունեցել իրավապահ մարմինների աշխատակիցների և դիմակավորված անհայտ անձանց միջև: Այդ մասին հայտնել է Express-ը՝ վկայակոչելով ականատեսներին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լոնդոնի արևելքում՝ Ֆորեսթ Գեյթ թաղամասում: Ականատեսների խոսքով՝ ոստիկանությունը հետապնդել է սև BMW-ն, ինչից հետո կրակոցներ են հնչել:
Տեղի բնակիչների պատմելով՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության առնվազն 20 աշխատակից:
Որոշ տվյալներով՝ միջադեպի հետևանքով երկու մարդ վնասվածք է ստացել:
Սքոթլանդ Յարդը հայտարարել է երեք ձերբակալվածի մասին:
Այժմ իրականացվում է միջադեպի հետաքննություն:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը