Որ դեպքում Պուտինն Էրդողանի հետ ռեստորան կգնա
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի հետ հանդիպմանը կատակել է, որ կընդունի ռեստորան գնալու նրա հրավերը, երբ Թուրքիան սկսի ռուսական արտադրության միս ներկրել, գրում է interfax.ru-ն:
Էրդողանը Յոհանեսբուրգում, որտեղ տեղի է ունենում ԲՐԻԿՍ գագաթնաժողովը, Պուտինի հետ զրույցի ընթացքում նշել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները դրական են զարգանում բոլոր ուղղություններով:
«Բայց, մյուս կողմից, մենք նկատում ենք և տեսնում ենք, որ մեր համագործակցությունը այլ անձանց կողմից նախանձի առիթ է դառնում»,- նշել է Թուրքիայի նախագահը:
Իր հերթին Պուտինը հիշեցրել է ռեստորան գնալու վերաբերյալ իրեն արված հրավերի մասին:
«Դուք ինձ խոստացել եք ռեստորան հրավիրել»,- ասել է նա:
«Ես հրավիրում եմ»,- պատասխանել է Էրդողանը:
«Մենք պայմանավորվել ենք, որ երբ դուք մսի (ռուսական-tert.am) արտադրանքը ներմուծեք շուկա, երբ ռեստորանում լինեն մեր մսային ուտեստները, այդ ժամանակ էլ կճաշենք»,- նշել է Պուտինը:
«Ես մեծ հաճույքով ձեզ կսպասեմ»,- ասել է Էրդողանը:


















































Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է «Օխոտնիկ» նորագույն անօդաչուի առաջին թռիչքը (տեսանյութ)
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը