Թրամփը եւ Պուտինը համաձայնության չեն եկել Ուկրաինայի հարցով
ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը ընդհանուր առմամբ համաձայնության չեն եկել Ուկրաինայի իրավիճակի հարցի կապակցությամբ: Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Ավստրալիայի ABC ռադիհեռարձակման կորպորացիային պատմել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն, հարցազրույցի տեքստը չորեքշաբթի տարածել է Պետդեպարտամենտը:
«Նրանք խոսել են Ուկրաինայի մասին: Այս թեմայի վերաբերյալ նրանք շատ հարցերում համակարծիք չեն եղել: Նախագահը հստակ նշել է, որ աշխարհը «Մինսկին» առաջընթացի համար ճիշտ ճանապարհ է համարում», - ասել է նա:
Պոմպեոն ուշադրություն է դարձրել նրան, որ երկու առաջնորդների բանակացությունների ընթացքում եղել են նաեւ այլ բազմաթիվ հարցեր, որոնց վերաբերյալ նրանց տեսակետները չեն համընկել:
«Բազմաթիվ թեմաներ են եղել, որոնց վեաբերյալ ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի տեսակետները չեն համընկել եւ շատ կարեւոր էր, որ ղեկավարները դրանք քննարկել են», - նկատել է պետքարտուղարը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը