Թաիլանդում քարանձավից փրկված երեխաները եւ նրանց մարզիչը վանական են դարձել
Թաիլանդում ջրածածկ եղած 10-կիլոմետրանոց քարանձավից փրկված պատանեկան ֆուտբոլի թիմում խաղացող 12 դեռահասներից 11-ը եւ նրանց մարզիչը, որոնք քարանձավում էին անցկացրել 2 շաբաթից ավելի, չորեքշաբթի հանդիսավոր արարողության ժամանակ դարձել են բուդդայական մոնթ եւ վանական, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արարողությունը, որն անցկացվել է Չիանգրայ նահանգի խոշորագույն բուդդայական վանքերից մեկում, ուղիղ եթերում հեռարձակել է Thai PBS հեռուստաալիքը:
11 դեռահասները եւ նրանց մարզիչը, որոնք նախօրեին վանականների համայնք ընդունվելուց առաջ անցել են մազերը եւ հոնքերը սափրելու ընթացակարգը, չորեքշաբթի արարողության ժամանակ նվեր են ստացել վանական դեղնանարնջագույն հագուստ եւ նվիրատվություններ հավաքելու ափսե: Մի քանի վանքերից ավագ վանականները երեխաներին եւ նրանց մարզչին հագցրել են մանտրաների երգերի ներքո՝ նրանց ազգականների եւ մեծաթիվ հյուրերի ներկայությամբ, որոնց թվում են եղել Չիանգրայի նահանգապետը եւ հյուսիսային Թաիլանդի մի քանի նահանգներից բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաեւ փրկարարները, բժիշկները եւ Թաիլանդի ՌԾՈՒ ռազմական լողորդները, որոնք մասնակցել են նրանց փրության գործողությանը:
Թհան Լուանգ քարանձավից փրկվել է 12 պատանի ֆուտբոլիստ եւ նրանց մարզիչը, սակայն դեռահասներից մեկը հավատքով քրիստոնյա է, ուստի արարողությանը որպես հանդիսատես է մասնակցել:
Դեռահասները մոնթ են դարձել, այլ ոչ վանական, քանի որ նրանք առաջին անգամ են համայնքի անդամ դառնում: Թիմի մարզիչը, որը վանքում է մեծացել եւ մոնթ է եղել դեռեւս մանկության տարիներին, վանական է դարձել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը