Սիրիան և ինքնահռչակ Հարավային Օսիան պայմանագիր են կնքել
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երեկ Դամասկոսում ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Անատոլի Բիբիլովին:
Սիրիան երկու ամսիս առաջ համալրել է Վրաստանից անջատված Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչած մի քանի երկրների ցանկը:
Ասադի գրասենյակը հայտնել է, որ Հարավային Օսիայի փաստացի ղեկավարը եռօրյա աշխատանքային այցով է գտնվում Սիրիայում:
Ասադը Բիբիլովին շնորհակալություն է հայտնել սունի ապստամբների դեմ 7 տարի տևող պատերազմում «Սիրիայի օրինական իշխանությանը, ինքնիշխանությանը և միասնականությանը սատարելու համար»:
Ասադը պնդել է, որ «ի տարբերություն արևմտյան երկրների մեծ մասի՝ Հարավային Օսիան ճանաչում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները»:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ, Սիրիան և Հարավային Օսիան երեկ Դամասկոսում բարեկամության և համագործակցության պայմանագիր են կնքել:
Ռուսաստանից զատ Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը ճանաչել են Վենեսուելան, Նիկարագուան, Նաուրուն և Սիրիան:
Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Սիրիայի հետ այն բանից հետո, երբ Դամասկոսը պաշտոնապես ճանաչել է այդ երկու անջատական տարածքների անկախությունը:


















































Հալեպի նահանգային իշխանություններն այցել են ՀՀ գլխավոր հյուպատոսություն
ԱՄՆ-ն դատապարտում է Սիրիայում արմատական ահաբեկիչների իրականացրած սպանությունները. Մարկո Ռուբիո
Հարյուրավոր սիրիացիներ բռնությունից ապաստան են գտել Լաթաքիայի ռուսական ավիաբազայում. Reuters
Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան
Սիրիական բանակը մասամբ ազատագրել է Իդլիբը
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը