Երկնային պալատ. ինչպիսին է Պուտինի 500 մլն դոլարանոց շքեղ օդանավը ներսից (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականը ներկայացրել է ուշագրավ ֆոտոշարք՝ բացահայտելով, թե ինչպիսին է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից:
Դատելով լուսանկարներից՝ ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք՝ կառուցված նեոդասական ոճով, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ:
Թեև օդանավն արտաքուստ սովորական է թվում, սակայն ներսում ամեն ինչ չափազանց ճոխ է ու շքեղ:
Աղբյուրը նկատում է, որ Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, մինչդեռ նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար:
Պուտինի օդանավն ունի 65 մ երկարություն, 65 մ լայնություն (թևերի բացվածքով): Այն կարող է թռչել առավելագույնը 12.000 մ բարձրության վրա՝ զարգացնելով առավելագույնը 1665 կմ/ժ արագություն:
Օդանավը կառուցվել է Վորոնեժում գտնվող ավիաշինական գործարանում և ունի հատուկ ծածկույթ, որի շնորհիվ այն պակաս տեսանելի է ռադարների համար:
Բացի այդ, դրանում ներկառուցված է գերառաջադեմ հեռահաղորդակցային համակարգ, որն արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա կառավարել երկրի զինված ուժերը:
Հատկանշական է, որ Պուտինն ունի այսպիսի 4 օդանավ, որոնք ՌԴ նախագահի մեկնումից առաջ նախապատրաստվում են, ու մինչ վերջին պահը հայտնի չէ, թե նա որ ինքնաթիռով է մեկնելու: Երբ Պուտինն ի վերջո որոշում է՝ ո՛ր ինքնաթիռով է մեկնելու, մյուս երեքը հետևում են նրան: Հայտնի է, որ ՌԴ նախագահին, բացի այդ, կարող է ուղեկցել 68 կործանիչ՝ նրա անվտանգությունն ապահովելու համար:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Քրեական վարույթներով վերականգնվել է շուրջ 29 միլիոն 711 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիարդ 249 մի...
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից