Ինչպես է իտալացին հատուցել կնոջը դավաճանելու փորձի համար
Իտալացին որոշել է օգտվել մեծահասակների համար ծանոթությունների չաթից, սակայն անծանոթուհու փոխարեն հյուրանոցի համարում հանդիպել է իր քենուն, իսկ վերջինն էլ այդ մասին պատմել է տղամարդու կնոջը, ու հիմա անհավատարիմ ամուսնուն սպասում է ապահարզան, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այս զավեշտալի դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ Սկաֆատի քաղաքում, Կամպանիայի հարավային շրջանում։ Տղամարդը դարձել էր էրոտիկ չաթի կանոնավոր օգտատերը ու այնտեղ ծանոթացել մի կնոջ հետ, որին ժամադրել էր հարևան քաղաքում գտնվող հյուրանոցում։
Բացելով հյուրանոցի սենյակի դուռը՝ նա այնտեղ իր քենուն էր տեսել։
«Առաջին արձագանքը տարակուսանքն էր։ Տղամարդը փորձել է հանգստացնել նկատելիորեն զայրացած կնոջը՝ համոզելով, որ նա այդ մասին չպատմի իր քրոջը։ Բայց չի հաջողվել»,-ասվում էհաղորդագրության մեջ։
Անհավատարիմ տղամարդու կինը «ժամանակ չի կորցրել ու որոշել է ամուսնուն տնից վռնդել»՝ դռան շեմին նրան սպասում էր իրերով ճամպրուկը։ Հետո կինը դիմել է փաստաբանի, որպեսզի ապահարզան սկսի ու պահանջի բարոյական վնասի փոխհատուցում։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը