Լուկաշենկոն «Միսս Բելառուս»-ին առաջարկել է աշխատել «կոլխոզում»
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Ռոդինա» կոլտնտեսություն կատարած աշխատանքային այցի ժամանակ առաջարկել է «Միսս Բելառուս-2018» տիտղոսին արժանացած գեղեցկուհուն՝ Մարիա Վասիլևիչին, աշխատել այնտեղ:
Ինչպես նշում է Sputnik Беларусь-ը, կոլտնտեսության տարածքում գտնվող թանգարական կատարած այցի ժամանակ Լուկաշենկոն երկրի առաջին գեղեցկուհուն, որն ուղեկցում էր իրեն, առաջարկել է նստել կոլտնտեսության նախագահի աթոռին՝ չբացառելով, որ մի օր Վասիլևիչը գլխավորի որևէ ագրոտնտեսություն:
«Մա՛շենկա, փոքրի՛կս, արի՛ այստեղ: Արի տեսնենք՝ ինչպես կնայվես «Կուպալովսկոյե» ագրոհոլդինգում (այլ ագրոտնտեսության անվանում)»,-ասել է Բելառուսի նախագահը:
Դրան ի պատասխան մոդելը նշել է, որ երկամյա պայմանագիր ունի մոդելային գործակալության հետ: Սակայն դրա ժամկետի լրանալուց հետո պատրաստ է նախագահի նշած գործին անցնել:
Աղբյուրը հավելում է, որ Վասիլևիչը մասնագիտությամբ տնտեսագետ է:



















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը