Հունաստանն արտաքսում է ռուս դիվանագետներին՝ երկրի գործերին միջամտելու համար
Հունաստանումբարձրաստիճան դիվանագիտական աղբյուրները հայտնել են երկու ռուս դիվանագետի՝ «ազգային անվտանգության դեմ անօրինական գործողությունների համար» արտաքսման մասին, եւս երկուսին արգելվել է մուտք գործել Հունաստանի տարածք: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով «Կատիմերինի» թերթը:
Ինչպես նշվում է, Աթենքի նման գործողությունները պատասխան քայլ են Հունաստանի ներքին գործերին ռուս դիվանագետների անօրինական միջամտությանը:
«Աթենքի կողմից դիվանագետների հասցեին մեղադրանքների թվում են տեղեկատվության հավաքման եւ տարածման փորձերը, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներին կաշառելը»,- նշվում է հրապարակման մեջ:
Նշվում է նաեւ, որ հունական կողմի գործողությունները «պարզ երկնքում կայծակի հարված» չեն, քանի որ խոսքը «համակարգված գործողությունների մասին է, որոնք է պետք է ուժեղացնեին Ռուսաստանի ազդեցությունը երկրի տարածքում: Ընդ որում, հոդվածում նշվում է, որ Հունաստանը ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ:
«Դիվանագիտական աղբյուրները նշում են, որ Աթենքի որոշումը վերաբերում է բացառապես այս չորս մարդկանց գործողություններին եւ ոչ թե՝ Հունաստանի ընդհանուր լավ վերաբերմունքին Ռուսաստանի նկատմամբ», - գրում է թերթը: Աղբյուրներից մեկի համաձայն՝ Ռուսաստանի պատասխան քայլերը կհանգեցնեն իրավիճակի սրմանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը