Ղրղզստանի նախագահը Նիկոլ Փաշինյանի փորձից ոգեշնչված՝ հակակոռուպցիոն արշավ է սկսել
Ղրղզստանի իշխանություններն առաջարկել են երկրի քաղաքացիներին գումար հավաքել և ընդհանուր ջանքերով մարել արտաքին պարտքը, որը կազմում է 4,4 միլիարդ դոլար: Նախաձեռնությամբ է հանդես եկել երկրի վարչապետ Մուհամեդքալի Աբըլգազիևը: Երկրի կառավարությունը հայտնել է երկու հաշվեհամար բացելու մասին, մեկը՝ կոռուպցիոն գործերով բռնագրավված միջոցների, մյուսը՝ պետությանն օգնել ցանկացողների համար: Ղրղզստանի իշխանությունները փաստացիորեն հայտնել են դեֆոլտի մասին, գրում է Независимая Газета-ն:
«Ղրղզստանի վարչապետը փաստացիորեն խոստովանել է, որ պետությունը չի կարող կատարել իր պարտավորությունները»,- НГ-ին ասել է «Стратегия Восток–Запад» վերլուծական կենտրոնի գլխավոր տնօրեն Դմիտրի Օրլովը:
Այնուամենայնիվ, չնայած մարդիկ կգտնվեն, որ գումարներ կփոխանցեն իրենց փոքր աշխատավարձերից, սակայն երկրի ոչ բոլոր բնակիչներն են համաձայն նման քայլի, հատկապես՝ բնակչության աղքատացման, զանգվածային գործազրկության և հարկադրված աշխատանքային միգրացիայի պայմաններում:
Մարդկանց մոտ հարց է առաջանում, թե արդյոք կարող են իրենց գումարները վճարել այնպիսի պետության, որը չի կարող վերահսկել բյուջետային միջոցների և ներկայիս պարտքի վճարումների կառավարումը: Պաշտոնյաները շտապել են վստահեցնել բնակչությանը, որ կիրականացվի գումարների անհրաժեշտ վերահսկողություն: Նրանք առաջարկում են ստեղծել դիտորդական խորհուրդ, որում կընդգրկվի 13 մարդ:
Լրատվամիջոցը գրում է, որ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ոգեշնչվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի փորձից, որն այժմ ակտիվորեն նոր հիմնադրամներ է ձևավորում կոռուպցիոն ճանապարհներով ձեռքբերված միջոցների վերադարձի հաշվին, հայտարարել է հուլիսի 1-ից սկսված արշավի շրջանակում բոլոր պաշտոնյաների ծախսերը ստուգելու անհրաժեշտության մասին:
«Ստուգեք յուրաքանչյուր նախարարություն և գերատեսչություն՝ կոռուպցիոն սխեմաների առնչությամբ, անձամբ յուրաքանչյուր պաշտոնյայի»,- հայտարարել է Ժեենբեկովը խորհրդակցության ժամանակ:
Նա ընդգծել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի անողորմ, և պետք է հաշվի չառնվեն պաշտոնները և աստիճանները, «քաղաքացիները սպասում են կոնկրետ գործողությունների և կոռուպցիայի արմատախիլ անելուն ուղղված խիստ քայլերի»:
Այնուամենայնիվ, փորձագետները նշում են, որ Ղրղզստանում այդ ուղղությամբ աշխատանքները չափազանց թույլ են, և դեռ հնարավոր չէ ակնկալել, որ կառաջանան զգալի հոսքեր:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի