Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան և այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը
Մոսկվայում վրաերթի է ենթարկվել իրավապաշտպան և խորհրդային այլախոհ Սերգեյ Գրիգորյանցը, հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, միջադեպի հետևանքով վնասվել է Գրիգորյանցի ոտքը: Վարորդը դիմել է փախուստի:
Սերգեյ Գրիգորյանցը լրատվամիջոցի հետ զրույցում նշել է, որ միջադեպը կարող էր կազմակերպված լինել:
77-ամյա Գրիգորյանցը նշել է, որ պատահարը և վնասվածքը կխանգարեն երեք նոր գրքերի վրա իր աշխատանքին: Գրքերից մեկը մասնավորապես պատմում է այն մասին, թե ինչպես են Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) աշխատակիցները ժամանակակից Ռուսաստանում եկել իշխանության:
1975 թվականին Սերգեյ Գրիգորյանցը ձերբակալվել է Պետական անվտանգության կոմիտեի կողմից և դատապարտվել 5 տարվա ազատազրկման հակախորհրդային քարոզչության համար: Ազատ արձակվելուց հետո՝ 1982-1983 թվականներին, տարածում էր տեղեկատվություն ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների խախտումների մասին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը