ՆԱՏՕ-ում մտահոգված են Թրամփի ու Պուտինի սպասվող հանդիպմամբ
ՆԱՏՕ-ի պաշտոնատար դեմքերն անհանգստացած են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դաշինքի հետ չհամաձայնեցված քայլեր անել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպման ժամանակ։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայում իշխող կոալիցիայի՝ տրանսատլանտյան համագործակցության հարցերով համակարգող Պետեր Բայերը, գրում է բրիտանական Reuters գործակալությունը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները չեն մասնակցել Հելսինկիում կայանալիք հանդիպման պլանավորմանը։
«Դաշինքում լուրջ մտահոգված են այն առնչությամբ, թե ինչ համաձայնությունների կարող են հասնել Թրամփն ու Պուտինը»,-նշել է գերմանացի պաշտոնյան։
ԱՄՆ և ՌԴ առաջնորդների հանդիպումը կայանալու է հուլիսի 16-ին։
Կրեմլից արդեն հայտնել են, որ երկու նախագահները պատրաստվում են քննարկել մի շարք լուրջ խնդիրներ, այդ թվում՝ սիրիական հակամարտությունը։


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը