Հավայի կղզին հրաբխի ժայթքման հետևանքով մեծացել է 2 ք/կմ-ով
Հավայան կղզիների Մեծ կղզին, որը կոչում են նաև Հավայի, մեծացել է ավելի քան 2 ք/կմ-ով, ինչի պատճառը հրաբխի ժայթքումն է: Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը, տեղեկացնում է «РИА Новости»-ն:
«Լցվելով օվկիանոս՝ լավան 555 ակր (2.24 ք/կմ) նոր հող է ստեղծել»,- ասվում է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության Twitter-ի էջում, որտեղ հրապարակվում են Կիլաուեա հրաբխի մասին վերջին տվյալները:
Նշվում է, որ սա տեղի է ունենում չափից շատ լավայի արտահոսքի հետևանքով:
Հավայի կղզում գտնվող Կիլաուեա հրաբուխը համարվում է Երկրի վրա գործող ամենաակտիվ հրաբուխներից մեկը:
Մայիսի սկզբին հրաբխի ակտիվացումից հետո իշխանությունները բնակչության տարհանում են հայտարարել, ինչից հետո տարհանվել է մոտ 10 հազար մարդ:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը