Միջերկրականում այս տարի զոհվել է ավելի քան հազար միգրանտ
Միջերկրական ծովում՝ Լիբիայից Եվրոպա հասնելու ճանապարհին, այս տարի խորտակվել է ավելի քան հազար մարդ: Այդ մասին հայտնել է միգրացիայի միջազգային գործակալությունը:
Վերջին մի քանի օրում ծովում զոհվել է մոտ 240 մարդ: Փախստականները ցանկանում են օր առաջ հասնել Եվրոպա, քանի որ Եվրոպական միությունը պատրաստվում է առաջիկայում էապես խստացնել փախստականներին ընդունելու կանոնները:
«Մահվան վիճակագրության մտահոգիչ աճ է, ապօրինի տեղափոխումներ իրականացնող խմբերը շահարկում են մարդկանց հուսահատությունը և Միջերկրականով Եվրոպա հասնելու ցանկությունը»,- ասել է միգրացիայի միջազգային գործակալության պաշտոնյա Օթման Բելբեիսին:
Միգրանտների ապօրինի ներհոսքը Եվրոպայում հարուցել է հանրության զայրույթը և խթանել է ազգայնական քաղաքական շրջանակների ակտիվությունը:
Եվրոպական մի շարք երկրներում ազգայնականներն ընտրվել են խորհրդարաններ:
Առաջին անգամ 1940 թվականից ի վեր Գերմանիայի խորհրդարանում ազգայնականները խորհրդարանական մանդատներ են ստացել:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը