Մերկելին հաջողվել է փախստականների հարցով փոխզիջման հասնել
Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորստ Զեեհոֆերը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միգրացիայի հարցի վերաբերյալ համաձայնության են եկել: Զեեհոֆերն այս մասին հայտարարել է երկուշաբթի ուշ երեկոյան, հաղորդում է DW- ն:
Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) եւ Քրիստոնեասոցիալական միության (ՔՍՄ) միջեւ ինտենսիվ բանակցություններից հետո կողմերը «ապագայում Գերմանիայի եւ Ավստրիայի սահմանին ապօրինի միգրացիայի կանխարգելման մասին համաձայնության են եկել», հայտնել է նախարարը: Նա հրաժարվել է իր պաշտոնից հեռանալու մտադրությունից:
Մերկելը նաեւ հայտարարել է «հաջող փոխզիջման» մասին, որին եկել են բանակցությունների մասնակիցները: Մասնավորապես այն ենթադրում է Գերմանիայում փախստականների տարանցիկ կենտրոնների ստեղծում:
Հունիսի 28-29-ը ԵՄ երկրները համաձայնեցրել էին փախստականների հոսքի սահմանափակման հարցով մի շարք միջոցառումներ՝ մասնավորապես լիազորությունների ընդլայնում եւ ԵՄ-ի Frontex սահմանապահ ծառայության կազմի ավելացում, Հյուսիսային Աֆրիկայում փախստականների համար ճամբարների բացում եւ ԵՄ-ում միգրատների համար փակ ճամբարների ստեղծում:
Բացի այդ, Իսպանիան եւ Հունաստանը պատրաստակամություն են հայտնել հետ ընդունել փախստականներին, եթե Գերմանիայի իրավապահները Ավստրիայի սահմանին հայտնաբերեն, որ նրանց տվյալները արդեն մտել են EURODAC-ի ընդհանուր բազա:


















































Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց
Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը