Պուչդեմոնը կատալոնական իշխանություններին խնդրել է վճարել իր գրասենյակի եւ վարորդով ավտոմեքենայի ծախսերը
Գերմանիայում գտնվող Կատալոնիայի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը տարածաշրջանային կառավարությանը խնդրել է իրեն արտոնություններ տրամադրել, որոնք պետք է տրվեն ինքնավարության բոլոր նախկին ղեկավարներին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով EFE գործակալությունը:
Գործակալության տեղեկությունների համաձայն՝ Պուչդենոնն իր հայցը ներկայացրել է հունիսի 22-ին: Քաղաքական գործիչը հղում է կատարում կատալոնական օրենքին, որը կարգավորում է նախկին ղեկավարների կարգավիճակը: Այժմ նրան որոշակի նպաստների տրամադրման մասին որոշումը կընդունեն Կատալոնիայի տարածաշրջանային իշխանությունները:
Ըստ կանոնների՝ ինքնավարության կառավարության նախկին ղեկավարը կարող է խնդրել, որպեսզի Ժեներալիտետը հոգա երեք աշխատակցով իր գրասենյակի, վարորդով ավտոմեքենայի եւ անվտանգության ապահովման ծառայությունների ծախսերը: Պուչդեմոնը հնարավորություն ունի պահանջել այդ արտոնությունները: Քանի որ նա մինչը հիմա տարածաշրջանային պատգամավոր է, օրենքը դեռ թույլ չի տալիս նրան ամսական նպաստ պահանջել, որը, օրենքի համաձայն, ստանում են կատալոնացի բոլոր նախկին առաջնորդները:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի