Թուրքիան վերածվել է տարածաշրջանում ագրեսոր երկրի
Թուրքիան վերածվել է տարածաշրջանում ագրեսոր երկրի, իսկ սիրիական Աֆրինում ռազմական գործողությամբ «հատել է թույլատրելի սահմանը»։ Նման հայտարարություն է արել Նիդեռլանդների խորհրդարանի «Քրիստոնեական միություն» խմբակցության պատգամավոր Գերտ Յան Սեգերսը, հայտնում է BBC-ի թուրքական ծառայությունը։
Սեգերսը հայտարարել է, որ Թուրքիայի դեմ որևէ ռազմական հարձակման դեպքում իրենց խմբակցությունը դեմ դուրս կգա ՆԱՏՕ-ի համաձայնագրի 5-րդ կետով նախատեսված ռազմական աջակցության պահանջին՝ չցանկանալով օգնություն ցուցաբերել Թուրքիային։
Նիդեռլանդցի պատգամավորը նաև կոչ է արել դադարեցնել Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, ինչպես նաև քննադատել է Նիդեռլանդների իշխանություններին, որոնք, ըստ իրեն, բավականաչափ կոշտ դիրքորոշում չեն որդեգրել Թուրքիայի մի շարք քայլերի դեմ։
Ըստ Սեգերսի՝ Նիդեռլանդների իշխանությունները վախենում են Թուրքիայի և ԵՄ-ի միջև միգրացիոն համաձայնագրի կասեցումից և այդ պատճառով խուսափում են առավել բաց ձևով քննադատել Թուրքիային։


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ