Գերմանիայի ՆԳ նախարարը ցանկանում է հրաժարական տալ
Գերմանիայի ներքին գործերի նախարար, Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Հորսթ Զեեհոֆերը, որը կանցլեր Անգելա Մերկելի միգրացիոն քաղաքականության ամենախիստ քննադատներից է, հայտարարել է օրերս ԵՄ առաջնորդների՝ միգրացիոն ճգնաժամի լուծմանն ուղղված նոր պայմանավորվածությունների առնչությամբ ունեցած դժգոհության մասին՝ խնդրելով իրեն հեռացնել երկու պաշտոնից էլ:
Ինչպես նշում է tvzvezda.ru-ն, ավելի վաղ Զեեհոֆերը ցանկանում էր փակել Գերմանիայի սահմանները, և հատկանշական է, որ նա դա ցանկանում էր անել առանց կանցլերի ու եվրոպական այլ պետությունների ղեկավարների իմացության:
ՆԳ նախարարի մտահղացման համաձայն՝ առաջարկվում էր մուտքի արգելք սահմանել այն անձանց համար, որոնք անձը հաստատող փաստաթղթեր չունեն, ավելի վաղ դիմել են ու մերժում ստացել Գերմանիայի տարածքում ապաստան ստանալու համար, ապաստան ստանալու դիմում են ներկայացրել Եվրամիության այլ անդամ երկրի:
Հիշեցնենք, որ օրերս ԵՄ անդամ պետությունների ղեկավարները նոր միգրացիոն քաղաքականություն են մշակել, ինչը ենթադրում է միասնական միգրացիոն քաղաքականության վարում: Ըստ այդմ՝ փախստականների համար կստեղծվեն ընդունման միասնական կենտրոններ: Բացի այդ, փախստականները չեն կարողանա անձամբ ընտրել ԵՄ այն երկիրը, որտեղ ցանկանում են բնակվել:


















































Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում. Մերց
Նյուրնբերգում անհայտ անձը հարձակվել է երեք կանանց վրա. ոստիկանությունը պարզում է դրդապատճառները
Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնում Մերկելին կփոխարինի Կրամպ-Կարենբաուերը:
Թեհրանում Գերմանիայի դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ
Նացիստական ողջույնները Գերմանիայի փողոցներում խայտառակություն են երկրի համար․Հայկո Մաս
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ