Հայերի օրինակը հույս է տալիս կատալոնացիներին. Կատալոնիայի ղեկավարի համեմատականները
Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորան, ելույթ ունենալով Վաշինգտոնում, հայտարարել է, որ Կատալոնիայում քաղաքական ճնշումներ են տիրում:
«Ես բացատրել եմ Կատալոնիայում տիրող իրավիճակը, որ կան քաղաքական ճնշումներ, կան աքսորյալներ, և ինքնորոշման մեր իրավունքը քրեականացվում է», - մեկնաբանել է Կիմ Տորան:
Ինչպես հաղորդում է gaceta.es-ը, ելույթ ունենալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ՝ կատալոնացի ղեկավարը համեմատություններ է կատարել կատալոնացիների և հայ ժողովրդի միջև՝ շեշտելով, որ իրեն արտոնյալ է զգում՝ գտնվելով մի ժողովրդի ղեկավարի կողքին, որը ոգեշնչում է և չնայած իր տառապանքներին կարողացել է հասնել իր քաղաքական ներուժին:
«Ձեր ազգային կամքն օրինակ է, որը ոգեշնչում է ազատության և ժողովրդավարության բոլոր կողմնակիցներին», - ասել է Տորան՝ հիշատակելով նաև Հայոց ցեղասպանության հարցը:
Անդրադառնալով Ցեղասպանությանը՝ Տորան նշել է, որ «կատալոնացիները ենթարկվել են քաղաքական, լեզվական և մշակութային հետապնդման վերջին մի քանի դարերի ընթացքում», և որ «հայերի օրինակը հույս է տալիս կատալոնացիներին»:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ