ԵՄ-ն Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնություն կտրամադրի
Բրյուսելում տեղի ուենցած Եվրամիության գագաթնաժողովի ժամանակ հաստատվել է սիրիացի փախստականներին աջակցելու նպատակով Թուրքիային 3 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրելու նախագիծը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իտալիան դեմ է Թուրքիային այդ օգնության տրամադրմանը, սակայն հունիսի 29-ին, ի վերջո, Իտալիան ևս տվել է իր համաձայնությունը։
9 ժամ տևած գագաթնաժողի ընթացքում նաև որոշում է կայացվել գաղթականների համատեղ կենտրոններ ստեղծելու և նրանց ազատ տեղարշաժը Եվրամիության տարածքում սահմանափակելու վերաբերյալ։
Գագաթնաժողովի ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել։ ԵՄ անդամ երկրները որոշում են կայացրել՝ դեպի Եվրոպա անօրինական գաղթը դադարեցնելու համար էլ ավելի խստացնել ԵՄ սահմանների վերահսկողությունը։ Այդ նպատակով Թուրքիային, Մարոկկոյին և Հյուսիսային Աֆրիկայի երկրներին այսուհետ ավելի շատ ֆինանսական օգնություն կտրամադրվի։
Այդ համատեքստում առաջիկայում Թուրքիային կտրամադրվի սիրիացի փախստականների հոսքը դեպի Եվրոպա կանխարգելելու դիմաց խոստացված 3 մլրդ եվրո ֆինանսական օգնության փաթեթի երկրորդ մասը։ գումարները Թուրքիայի հաշվին կփոխանցվեն փախստականներին օգնելու նպատակով ծրագրվող նախագծերի կյանքի կոչվելուն զուգահեռ։ Իսկ աֆրիկյան երկրներին նույն նպատակով 500 մլն եվրո կտրամադրվի։
Աղբյուր` Hürriyet


















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ