Մոսկվաբնակ հայից 45 մլն ռուբլի արժողությամբ բիթքոին են գողացել
Ռուս իրավապահները ձերբակալել են մերձմոսկովյան Կորոլյով շրջանի բնակչին՝ 25-ամյա հայազգի քաղաքացուց բիթքոիններ գողանալու կասկածանքով:
Ինչպես տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով իրավապահ մարմիններին, մոսկվաբնակ հայը ոստիկանություն է դիմել խարդախության մասին հայտարարությամբ: Անհայտ անձինք խաբել են տուժածին՝ խոստանալով օգնել իրեն 103 բիթքոինը վաճառելու հարցում: Ընդհանուր առմամբ 45.3 մլն ռուբլի արժողությամբ թվային արժույթի փոխանցումից հետո չարագործները թաքնվել են:
Ոստիկանությունը պարզել է, որ բիթքոինի փոխանցումը տեղի է ունեցել Մոսկվայի կենտրոնում գտնվող գրասենյակում: Կասկածյալի նկատմամբ տնային կալանք է սահմանվել: Նրան մեղադրում են խոշոր չափի խարդախության իրագործման մեջ: Քննությունը պարզում է գործի համախոհներին:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ