Գերմանացի գործարարուհին փորձում է արտաքսումից փրկել իր հայ աշխատակցին ու նրա մորը
Գերմանիայի Վալշտեդտ քաղաքում բնակվող Անյա Կոստը դիմել է տեղի ինքնակառավարման մարմիններին՝ իր խանութի 17-ամյա աշխատակից Դավիթ Գասպարյանին և նրա մորն արտաքսումից փրկելու համար:
«Մայրս՝ Նունեն, ծնվել է Հայաստանում 1980-ին և որբացել է 1988-ին երկրաշարժի պատճառով: Նրան որդեգրել է Սիրիայում բնակվող ընտանիքը, և նա տեղափոխվել է սիրիական Քեսաբ քաղաք, որտեղ էլ ծնվել եմ ես, որտեղից փախել ենք 2014 թվականին», - РУСАРМИНФО-ի փոխանցմամբ՝ գերմանական Kn-online պարբերականին հայտնել է Դավիթ Գասպարյանը:
Նշվում է, որ Գերմանիայի միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել մորն ու որդուն Նունեի ծննդավայր՝ Հայաստան արտաքսելու մասին: Գերմանիայի կառավարությունը Հայաստանը բնակության համար անվտանգ երկիր է համարում:
Անյա Կոստը, որի խանութում աշխատում է Դավիթը, դիմել է առևտրա-արդյունաբերական պալատի՝ փախստականների հարցերով հանձնակատարին, ինչպես նաև Շլեզվիգ Հոլշտայն երկրամասի ներքին գործերի նախարարություն՝ պահանջելով չեղարկել արտաքսման մասին որոշումը:
Գերմանուհին նշել է, որ մինչև վերջ պայքարելու է Դավիթի համար:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ