Կանադացուն պատժել են 24 կին եւ 149 երեխա ունենալու համար
Բրիտանական Կոլումբիա կանադական նահանգի Գերագույն դատարանը դատավճիռ է կայացրել 61-ամյա բազմակին Ուինսթոն Բլեքմորին: Ըստ Daily Mail-ի՝ նրան հաջողվել է խուսափել կալանավորումից:
2017 թուլվականի հուլիսին տղամարդը մեղավոր էր ճանաչվել 24 կին ունենալու համար, իսկ նրա փեսան՝ 53-ամյա Ջեյմս Օլերը, ամուսնացել էր միանգամից հինգ կնոջ հետ, հաղորդում է «Լենտա»-ն:
Բլեքմորին դատապարտել են վեց ամսվա տնային կալանքի, որի ընթացքում նա կկարողանա աշխատանքի գնալ եւ անհրաժեշտության դեպքում դիմել բժշկի: Օլերի նկատմամբ նույն խափանման միջոցն է ընտրվել, սակայն՝ 3 ամսով: Ավագ կանադացին պետք է 150 ժամ հասարակական աշխատանքներով զբաղվի, իսկ կրտսերը՝ 75 ժամ: Նրանք նաեւ պարտավոր են կանոնավոր կերպով պարբերաբար ներկայանալ ոստիկանություն:
Դատավոր Շերի Էն Դոնեգենը նշել է, որ, թեպետ տղամարդիկ աշխատասեր են եւ մնացած հարցերում ամբողջովին հետեւում են օրենքներին, ինքը չէր կարող ներում շնորհել նրանց, քանի որ նրանց կանանցից ոմանք ընդամենը 15 տարեկան են եղել ամուսնության պահին: «Նա հասկացրել էր, որ որեւէ պատիժ չի փոխի իր կրոնական համոզմունքները: Նա չի զղջացել եւ չի պատրաստվում զղջալ»,- հավելել է դատավորը: Հաղորդվում է, որ Բլեքմորը 149 երեխա ունի:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ