«Առաջիկա խաղին իմ տրամադրության տակ 18 ֆուտբոլիստ կա». Յոահիմ Լյով
Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է աշխարհի առաջնության խմբային փուլի Հարավային Կորեայի ընտրանու հետ վերջին խաղի մասին.
«Առաջիկա հանդիպմանն իմ տրամադրության տակ 18 ֆուտբոլիստ կա: Ռուդին խաղը բաց կթողնի, քանի որ անցած հանդիպմանը քթի վնասվածք է ստացել եւ դեռ չի ապաքինվել, իսկ Ժերոմ Բոատենգն որակազրկված է: Մնացած ֆուտբոլիստները հայտացուցակում են եւ տրամադրված են հաղթանակի:
Ինչ վերաբերում է Թոմաս Մյուլերին, ապա նա շատ ինքնաքննադատ է եւ անհաջող խաղերից հետո ավելի շատ է սկսում աշխատել մարզումներին, որպեսզի բարելավի իր խաղը: Նա մնում է մեր առանցքային ֆուտբոլիստներից մեկը», – ասել է անվանի մասնագետը:
Յոահիմ Լյովը խոսել է նաեւ տեսակրկնությունների նոր համակարգի մասին, որն առաջին անգամ օգտագործվում է աշխարհի առաջնության խաղերին:
«Ես կողմ եմ այդ համակարգին: Աշխարհի առաջնության ժամանակ այն շատ գրագետ են օգտագործում: Իհարկե, վերջնական որոշում կայացնում է խաղադաշտում գտնվող գլխավոր մրցավարը, սակայն երբ վիճելի պահ է առաջանում, նա այդ դրվագը ճիշտ գնահատելու հնարավորություն է ստանում», – նշել է Յոահիմ Լյովը:
Հավելենք, որ Գերմանիա – Հարավային Կորեա խաղը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին: Հաջորդ փուլ մտնելու համար գերմանացի ֆուտբոլիստները պետք է անպայման հաղթանակ տանեն:


















































Խորվաթիայի նախագահը ԱԱ-2018-ի, ուշացած անձրևանոցի ու իր փչացած սանրվածքի մասին
Ֆրանսիայում դիմավորել են աշխարհի չեմպիոններին (Լուսանկարներ)
Ֆրանսիան ցնծում է, Խորվաթիան տխրում
Դեշանը՝ չեմպիոն-խաղացող և չեմպիոն-մարզիչ
Աշխարհի առաջնության եզրափակիչը լուսանկարներով
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում