Ճապոնիայի արքայադուստրը հանուն սիրելիի կհրաժարվի տիտղոսից
Ճապոնիայի Այակո Տակամադո արքայադուստրը հայտարարել է, որ ամուսնանալու է շարքային քաղաքացու հետ եւ հրաժարվելու է տիտղոսից: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN-ն:
Ճապոնիայի կայսերական պալատի վարչությունը պաշտոնապես հայտարարել է, որ արքայազն Նորիհիտո Տակամադոյի երրորդ՝ կրտսեր դուստրն ամուսնանալու է 32-ամյա Կեյ Մորիայի հետ, որն աշխատում է նավաշինական ընկերությունում:
Սիրահարները ծանոթացել են շուրջ մեկ տարի առաջ: Օգոստոսի 12-ին նրանք պատրաստվում են նշանվել, իսկ սեպտեմբերի 29-ին՝ ամուսնանալ: Պսակադրության արարողությունը տեղի կունենա Մեյձի տաճարում:
Կայսերական ավանդույթների համաձայն՝ պսակադրության արարողությունից անմիջապես հետո աղջիկը կորցնում է թագավորական տիտղոսը: Ամեն դեպքում, նա շուրջ մեկ միլիոն դոլար կստանա:
Այակոն առաջին արքայադուստրը չէ, որը հանուն սիրո հրաժարվում է տիտղոսից: Շարքային քաղաքացու հետ ամուսնանալու մտադրության մասին հայտարարել էր նաեւ արքայադուստր Մակո Ակիսինոն՝ Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի եւ կայսրուհի Միտիկոյի թոռնուհին: 2017 թվականի սեպտեմբերին կայացավ զույգի նշանադրությունը, սակայն այս տարվա փետրվարին երիտասարդները հայտարարեցին, որ դեռ պատրաստ չեն ամուսնության:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ