Իրանն արգելել է ավելի քան 1.300 ապրանքի ներկրումը
Իրանի իշխանություններն արգելել են ավելի քան 1.300 ապրանքի ներկրումը, ինչը պայմանավորված է Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների սահմանմամբ ու ազգային արժույթի արժեզրկմամբ:
Ինչպես նշում է The Guardian-ը, արդյունաբերության և առևտրի հարցերով նախարար Մոհամադ Շարիաթմադարին արգելել է 1.339 անուն ապրանքատեսակի ներկրումը՝ հայտարարելով, որ դրանք հնարավոր է արտադրել Իրանում:
Արգելված ապրանքների թվում են կահույքը, սարքավորումները, տեքստիլը, կոշկեղենը, կաշվե իրերը, տան հարդարման պարագաները:
Աղբյուրը նկատում է, որ որոշումը կայացվել է մայրաքաղաք Թեհրանում առևտրականների կողմից կտրուկ գնաճի ու ազգային արժույթի արժեզրկման դեմ կազմակերպված զանգվածային բողոքի ակցիայի ֆոնին:
Ներկայում իրանական ռիալն անկում է արձանագրում, ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանն ու զգալի ավելացնում ներկրման ծախսերը:
Հայտնի է, որ բողոքի ցույց ձեռնարկած առևտրականների մեծ մասը փակել է խանութները:
«Մենք բողոքում ենք տնտեսական իրավիճակից, չենք կարող շարունակել մեր բիզնեսը նման պայմաններում»,-ասել է ցուցարարներից մեկը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ