Իրանի հավաքականի երկրպագուները Ռոնալդուին թույլ չեն տվել քնել (տեսանյութ)
Պորտուգալիայի հավաքականը խնդիրների առաջ է կանգնել ԱԱ-2018-ի խմբային փուլի երրորդ տուրի` Իրանի հավաքականի հետ խաղից առաջ, հայտնում է «B24»-ը:
Խաղի նախորդ գիշերն Իրանի հավաքականի մի խումբ երկրպագուներ հավաքվել են Սարանսկի հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է պորտուգալական թիմը, և սկսել են աղմկել, ինչը խանգարել է մրցակցի որոշ ֆուտբոլիստների:
Մասնավորապես, երկրպագուների նման պահվածքից դժգոհ է մնացել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով ստիպված է եղել դուրս գալ իր համարի պատշգամբ և ժեստերով խնդրել իրանցի երկրպագուներին չաղմկել:
Հիշեցնենք` ԱԱ-2018-ի խմբային փուլի վերջին տուրի` Իրանի և Պորտուգալիայի հավաքականների միջև խաղը կկայանա այսօր` հունիսի 25-ին, Սարանսկում:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին:


















































Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
Մոռացված աստվածների զոհը. Գերմանիայում գտել են տղամարդու աճյուն՝ դաժան ծեսի հետքերով
Դարվինի հանելուկը, որի շուրջ 160 տարի գլուխ էին կոտրում, վերջապես պատասխան ստացավ
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները
Դրամն արժևորվում է՝ գները դրամով թանկանում․ ինչո՞ւ
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և 9 մարզերում