ԵՄ-ի արտահերթ գագաթնաժողովը գործնական համաձայնությունների չհասավ միգրացիայի խնդրում
Եվրամիության (ԵՄ) 28 պետություններից 16-ի ղեկավարների արտահերթ գագաթնաժողովը, որը կայացել Է հունիսի 24-ին, ոչ մի գործնական համաձայնության չհանգեցրեց միգրացիայի խնդրում: Քննարկման մասնակիցները հայտնել են մի քանի գաղափարներ, որոնք ավելի հանգամանորեն կքննարկվեն հունիսի 28-ին եւ 29-ին Բրյուսելում պլանավորված գագաթնաժողովում, որին պետք Է ներկա լինեն հանրակցության բոլոր պետությունների ղեկավարները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ո՛չ, մենք ոչ մի կարգի գործնական համաձայնությունների չհասանք,- հայտարարել Է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը՝ հեռանալով հանդիպումից:- Կա սոսկ ընդհանուր ըմբռնում, որ միգրացիայի մարտահրավերների պատասխանը պետք Է լինի միայն համաեվրոպական: Մենք բոլորս կարողացանք շարադրել մեր դիրքորոշումները»: Միեւնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը գագաթնաժողովից հետո առաջին անգամ հնարավոր Է համարել, որ միգրացիոն հիմնախնդրի կարգավորմամբ կարող են զբաղվել Եվրամիության ոչ բոլոր պետությունները, այլ սոսկ հանրակցության առավել շահագրգռված երկրները:
«Մենք պետք Է ավելի լավ պաշտպանենք արտաքին սահմաննները՝ դրա համար տրամադրելով լրացուցիչ ներդրումներ»,- ընդգծել Է Մակրոնը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ