Կատալոնիան խզում է արձանագրային հարաբերությունները Իսպանիայի թագավորական տան հետ
Կատալոնիայի իշխանությունները հայտարարել են, որ խզում են արձանագրային հարաբերությունները իսպանական թագավորական տան հետ:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն՝ հղում անելով իսպանական աղբյուրին, Կատալոնիայի կառավարության՝ Ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորայի հայտարարության համաձայն՝ Կատալոնիայի կառավարության ոչ մի անդամ այլևս ներկա չի գտնվի իսպանական թագավորական տան կազմակերպած միջոցառումներին: Բացի այդ, Կատալոնիան իր կազմակերպած միջոցառումներին չի հրավիրի միապետության ներկայացուցիչներին:
Տորան հայտարարել է նաև, որ հեռանում է Ժիրոնայի արքայադստեր հիմնադրամի պատվավոր փոխնախագահի պաշտոնից: Հիմնադրամի հովանավորներից մեկը հանդիսանում է Իսպանիայի արքան:
«Հոկտեմբերի 27-ին մենք անկախություն ենք հռչակել, մենք ցանկանում ենք, որ մարդկանց կամքը հարգեն, մենք ենթականեր չենք», - ասել է Տորան:
Հիշեցնենք, որ 2017-ի հոկտեմբերի մեկին Կատալոնիայում անկախության մասին հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում բնակիչների 90 տոկոսից ավելին կողմ է քվեարկել Իսպանիայից անկախացմանը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ