Լուկաշենկոն ընտրեց ոչ Ռուսաստանը. Բելառուսը փորձում է մերձենալ ԵՄ-ի հետ
Բելառուսը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ և անգամ քաղաքական բարեփոխումներ անել, եթե Եվրոպան օգնի գումարով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում հանդիպելով ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, գրում է «Независимая Газета»-ն:
«Մենք կպնդենք, որ Եվրամիությունը նույնկերպ բաց լինի մեզ համար, ինչպես մենք ենք բաց ձեզ համար»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով որպես տարանցիկ պետություն Բելառուսի դերի մասին: Որքան էլ Բելառուսի համար դժվար է եղել, այն միշտ եղել է «Եվրամիության համար լավ տարանցիկ պատուհան», ընդգծել է նա:
Լուկաշենկոն խոստովանել է, որ որոշել է՝ պետք չէ միմյանց նայել ցանկապատերի միջոցով:
«Մենք չենք խնդրել մտնել Եվրամիություն, բայց մենք կուզենայինք, որ ԵՄ-ի հետ ունենայինք այնպիսի հարաբերություններ, որոնց գուցե կնախանձեին անգամ ԵՄ անդամները:
Եվ եթե Եվրամիությունը դրան պատրաստ է, մենք պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև ընդգծել է, որ լավ կլինի չսպասել, որ «ինչ-որ հանգամանքներ, իրադարձություններ» ստիպեն իրենց վերականգնել «սերտ և բարի հարաբերությունները»:
Բելառուս վերլուծաբանները վստահություն են հայտնել, որ ԵՄ-ի հետ մերձենալու մասին Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների վճռականությունն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ վերջին շրջանում բանակցություններում դրական արդյունքների բացակայության հետ: Մինսկում կարծում են, որ հայտարարությունները կարող են հաշվարկված լինել ռուսական ղեկավարության համար, որը պետք է լսի և վերանայի Բելառուսի շահերը հաշվի չառնելու իր քաղաքականությունը:


















































Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հն...
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ունենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. Ավանեսյան
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ